News
Լրահոս
News
Շաբաթ
Հուլիս 04
USD
483.84
EUR
543.3
RUB
6.81
ME-USD
0.02
Տեսնել լրահոսը

Դատախազությունը, ինչպես նաեւ վարույթ իրականացնող քննիչները կկարողանան էլեկտրոնային տեսքով միջնորդություն ներկայացնել դատարան: Այս մասին այսօր ԱԺ նիստում Քրեակատարողական օրենսգրքում լրացումներ կատարելու մասին օրինագծի քննարկման ընթացքում հայտարարեց օրինագծի հեղիանկ, «Իմ քայլի» պատգամավոր Սերգեյ Ատոմյանը:

Նա նշեց, որ դատարանը եւս պետք է հնարավորություն ունենա էլեկտրոնային տեսքով փաստաթղթեր ուղարկել վարույթ իրականացնող մարմին: Տվյալ փոփոխությունը, նրա կարծիքով, կհանգեցնի ավելի արդյունավետ գործունեության:

Ատոմյանը վստահեցրեց, որ խորհրդակցություններ է անցկացրել դատավորների հետ, եւ որ նրանք դեմ չեն տվյալ փոփոխություններին: Նա նկատեց, որ այժմ կառավարությունում մշակվում են անհրաժեշտ բոլոր մեխանիզմները ,որպեսզի ոչ մի դեպքում գաղտնի տեղեկության արտահոսք տեղի չունենա:  

 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ