News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Արարատի մարզի Ազատավան համայնքի 66-ամյա բնակչի մոտ կորոնավիրուս է հաստատվել, նա 9 օր է՝ ինչ ջերմում է, սակայն հիվանդանոց նրան չեն տեղափոխում։ Այս մասին իր ֆեյսբուքյան էջում արված գրառմամբ ահազանգում է քաղաքագետ Մարիամ Հովսեփյանը։

«Քանի դեռ Արարատի մարզպետը թիթեռ է նկարում, մարզի Ազատավան համայնքի, Մյասնիկյան 3 հասցեյում բնակվող 66-ամյա Թադևոսյան Գյուլվարդը 9 օր է, ինչ ջերմում է, վեջին 3 օրը արդեն՝ հաստատված կորոնավիրուսով։ Բայց նրան չեն տեղափոխում հիվանդանոց, Արտաշատ քաղաքի շտապօգնությունը ասում է՝ թող մեզ դիմի Ձեր համայնքի բժիշկը, իսկ համայնքի բժիշկը ՝ Գևորգյան Վահրամը, ասում է՝ ես չեմ դիմելո, դուք ինքնուրույն գնացեք։ Հարց, ինչպե՞ս էդ մարդիկ տեղաշարժվեն, որ չվարակեն շրջակա միջավայրը և ինչու՞ է այսպիսի անտարբերություն տիրում։ Երբ տվյալ տիկինը ունի նաև սրտանոթային խնդիր, իր ամուսինը, ով իրենցի տարեց է, նույնպես օրեր շարունակ ջերմում է, ամենայն հավանականությամբ նա էլ է վարակված։ Նրանք նաև տանը ունեն մեկ տարեկան երեխա և 5 ամսական հղի հարս, ով խնամում և ինքնուրույն ներարկումներ է անում ջեմությունները իջեցնելու համար։ Arsen Torosyan Tigran Avinyan / Տիգրան Ավինյան Nikol Pashinyan / Նիկոլ Փաշինյան խնդրում եմ միջամտեք այս անելանելի վիճակում, կարծում եմ նրանք միակը չեն, ով հայտվել է այս իրավիճակում», - գրել է նա։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ