News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Իսպանիայի իշխանությունները որոշում են կայացրել փակել իրենց ռազմակայաններից մեկը  Իրաքում եւ հայրենիք վերադարձնել Աֆղանստանում տեղակայված իսպանացի զինվորականներին: Ըստ El Pais-ի՝ Մադրիդում կարծում են, որ իսպանացի զինվորները կատարել են իրենց առջեւ դրված խնդիրները, փոխանցում է ՌԳ-ն:

Ըստ պլանների՝ Իրաքի Բեսմայա ուսումնամարզական ճամբարում ծառայող ռազմական հրահանգիչներն Իսպանիա կվերադառնան մինչեւ հուլիսի վերջ: Ներկայումս այդ բազայում 350 իսպանացի զինծառայող կա: Հինգ տարի շարունակ նրանք օգնում էին մարզել իրաքցի զինվորներին եւ իրավապահներին: 2015 թվականից այստեղ մարզվել է 17 բանակային բրիգադ եւ 10 ոստիկանական ստորաբաժանում (ընդհանուր ավելի քան 50 հազար մարդ):

Մարզումներն ընդհատվեցին այն բանից հետո, երբ ԱՄՆ-ն հունվարին անօդաչուի օգնությամբ սպանեցին իրանցի գեներալ Քասեմ Սուլեյմանին: Ի պատասխան՝ միջազգային կոալիցիայի բազաները հրթիռային գրոհների ենթարկվեցին: Բայց երբ իրավիճակը կայունացավ, զինվորների վերապատրաստումը չվերսկսվեց. սկսվեց կորոնավիրուսի համավարակը: Եվ հրամանատարությունը որոշեց, որ առաքելությունն ավարտված է, եւ ժամանակն է, որպեսզի զինծառայողները վերադառնան տուն: Այնուամենայնիվ, մոտ 200 իսպանացի զինծառայող կմնա իրաքյան այլ բազաներում (մեկ երրորդը նրանից, ինչ կար վեց ամիս առաջ), իսկ Բեսմայա ճամբար խումբ կժամանի, որը կնախապատրաստի այն՝ իրաքյան ուժերին փոխանցելու համար:

Ինչ վերաբերում է Աֆղանստանում գտնվող իսպանացի զինծառայողներին, ապա այդ զորքերի դուրսբերումը տեղի է ունենալու այս տարվա վերջին կամ հաջորդի սկիզբը: Միացյալ Նահանգների եւ «Թալիբանի» միջեւ փետրվարի վերջին կնքված պայմանավորվածության համաձայն՝ Աֆղանստանից բոլոր օտարերկրյա զորքերի դուրսբերումը պետք է տեղի ունենար մինչեւ 2021 թվականի մայիս ամիսը: Մադրիդը մտադիր չէ սպասել մինչեւ վերջ: Առավել եւս, որ ՆԱՏՕ-ի մասնակցությունն այս առաքելությանն ամենամեծ կորուստներին է հանգեցրել իսպանական բանակում վերջին 40 տարվա ընթացքում: Եվ պիրենեյան թագավորությունում ցանկանում են արագորեն շրջել պատմության այս էջը:

 

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ