News
Լրահոս
News
Շաբաթ
Հուլիս 04
USD
483.84
EUR
543.3
RUB
6.81
ME-USD
0.02
Տեսնել լրահոսը


«Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Քրիստինե Պողոսյանը այսօր Ազգային ժողովում իր ելույթում ասաց, որ դիմում է «Բարգավաճ Հայաստան» խմբակցությանը, որպեսզի կարգի հրավիրեն իրենց գործընկերներին:

«Ես դիմում եմ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանին, խմբակցության քարտուղար Արման Աբովյանին և ԱԺ մարդու իրավունքների հանձնաժողովի նախագահ Նաիրա Զոհրաբյանին, ով, որքան ես նրան ճանաչել ու լսել եմ, միշտ խոսել է մարդու իրավունքներից, մարդու հանդեպ հարգանքից, ատելության խոսքը բացառումից և այդ ամենի հետևանքով առաջացած խնդիրներից:

«Ուրեմն, եթե դուք խմբակցությունում ունեք պատգամավոր, պատգամավորներ, որոնք լուրջ խնդիրներ ունեն հոգեբանական պրոբլեմներ ունեն, դաստիարակության իսպառ բացակայություն ունեն, և դուք չեք կարողանում այդ մարդկանց հետ լեզու գտնել, օգնություն ցույց տալ, դիմեք մեզ, մենք գիտենք լավ բժիշկներ, գիտենք հոգեբուժարանի ղեկավարների, շատմասնագետների, որ կօգնեն՝ այդ մարդուն բերել ճիշտ ուղու վրա»,- ասաց նա:

«Սա արդեն անթույլատրելի է, դաստիարակության բոլոր սահմանները, մարդկային պահելաձևի բոլոր կարմիր գծերը ձեր գործընկերն անցնում է, կարգի հրավիրեք ձեր գործընկերոջը»,-հավելեց Քրիստինե Պողոսյանը, սակայն նա չկոնկրետացրեց, թե ԲՀԿ խմբակցությունից ում նկատի ունի:

Ավելի վաղ հայտնել էինք, որ ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեւորգ Պետրոսյանը ֆեյսբուքյան իր էջում տեղադրել էր վարչապետի տիկին ԱՆՆա Հակոբյանի հարցազրույցներից մեկից մի հատված եւ գրել. «Ժողովուրդ, սա ո՞վ ա, էս ի՞նչ ա քարոզում...»։

Այդ տեսանյութում Աննա Հակոբյանը մասնավորապես ասում է. «Ես հավատում եմ, որ այս աշխարհում կան 2 հոգի, որ ճակատագրով պետք է իրար հանդիպեն, իրար համար ստեղծված մարդիկ։ Իմ կարծիքով երջանիկ են այն 2 հոգին՝ անկախ սեռից, ովքեր գտնում են իրար, որովհետեւ տեսնում եմ, որ իմ շրջապատում կան մարդիկ, որ այդպես էլ չեն գտնում իրար եւ դա արդեն դժբախտություն է»։

Տպել
Ամենաշատ