News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Քաղաքացիական ավիացիայի միջազգային կազմակերպությունը (ICAO) կորոնավիրուսի համավարակի դեմ պայքարի նպատակով խորհուրդ է տալիս օդանավում ուղեւորների միջեւ մեկ մետր հեռավորություն պահպանել, պաշտպանական դիմակներ կրել եւ չափել ջերմությունը: Համապատասխան հանձնարարականները նրանք մշակել են Առողջապահության համաշխարհային կազմակերպության եւ Օդային տրանսպորտի միջազգային կազմակերպության (IATA) հետ համատեղ, փոխանցում է DW-ն: 

Ըստ ICAO-ի՝ ավիաուղեւորները օդանավակայան ժամանելիս պետք է իրենց հետ ունենան առողջական վիճակի մասին տեղեկանք, այնտեղ պետք է չափեն նրանց ջերմությունը: Թռիչքի ավարտից հետո կրկին պետք է չափեն նրանց ջերմությունը:

Կազմակերպությունը նաեւ հանձնարարում է հնարավորինս խուսափել ֆիզիկական շփումներից, օրինակ՝ անվտանգության ստուգման ընթացակարգի ժամանակ, ինչպես նաեւ օգտագործել էլեկտրոնային, այլ ոչ թե թղթե տոմսեր: ICAO-ն ուղեւորներին խորհուրդ է տալիս պաշտպանական դիմակներ կրել օդանավակայանում լինելիս եւ ամբողջ թռիչքի ժամանակ: Օդանավում ուղեւորները պետք է աշխատեն իրենց տեղերից հնարավորինս քիչ հեռանալ, հարկ է խուսափել զուգարանի մոտ հերթերի գոյացումից: ICAO-ի հանձնարարականները պարտադիր չեն:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Եվրահանձնաժողովի ղեկավարը և Pfizer-ի գործադիր տնօրենը ներգրավված են պատվաստանյութի հետաքննվող գործում
Ավելի ուշ նրան են միացել Հունգարիայի և Լեհաստանի կառավարությունները...
Բրազիլիայի նախագահին մեղադրում են կորոնավիրուսի դեմ պատվաստվելու հարցում թույլ տված խարդախությունների համար
Նա հաստատել է, որ չի պատվաստվել․․․
Ադրբեջանում հերթական անգամ երկարացվել է հատուկ կարանտինային ռեժիմը
Ադրբեջանում երկարացվել է կարանտինը...
COVID-19-ի ժամանակ կիրառված սահմանափակումների հետևանքով տնտեսական զարգացումը կարող է 40 տարով դանդաղել աշխարհում
Կարող են գնաճային ռիսկեր դիտվել․․․
Հավատացյալներն ավելի լավ են վերապրել կորոնավիրուսային համաճարակը․ հետազոտություն
Covid-19-ի բացասական հետևանքներից մեկը եղել է հոգեկան առողջությանը հասցված…
Չինացի գիտնականները հայտնաբերել են COVID-19-ը ԱՀԿ-ին տեղեկացնելուց երկու շաբաթ առաջ. WSJ
Չինացի հետազոտողները հայտնաբերել են SARS-CoV-2 վիրուսի գրեթե ամբողջ կառուցվածքը...
Ամենաշատ