News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը

Հոնկոնգում խիստ միջոցներ կիրառելով՝ Չինաստանը վտանգում է ոչնչացնել ասիական տնտեսության մարգարիտներից մեկը, ինչը խախտում է միջազգային իրավունքը: Այս մասին հայտարարել է Մեծ Բրիտանիայի ԱԳ նախարար Դոմինիկ Ռաաբը, փոխանցում է Reuters-ը:

«Եթե Չինաստանը միջամտում է քաղաքական նկատառումներով, նա կարող է նաեւ երկարաժամկետ սպառնալիք ներկայացնել տնտեսական բարգավաճմանը եւ տնտեսական մոդելին, որը Հոնկոնգն արտացոլում եւ մարմնավորում է: Տխուր իրականությունն այն է, որ եթե Չինաստանը շարունակի գնալ այդ ճանապարհով, կխեղդի այն, ինչը երկար ժամանակ եղել է տնտեսական թագի մարգարիտը»,- ասել է Ռաաբը:

«Չինաստանը դեռեւս հետքայլ կատարելու հնարավորություն ունի»,- ասել է նա՝ հավելելով, որ «դա հազիվ թե տեղի ունենա»:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ