News
Լրահոս
News
Երեքշաբթի
Ապրիլ 23
Տեսնել լրահոսը

Հայաստանի կառավարությունը ցանկանում է որոշել ծանր հիվանդություններով տառապող կալանավորների եւ դատապարտյալների պատժի կրման ժամկետները եւ թույլ տալ վերջիններին ազատել՝ կապված առողջական ծանր խնդիրների առկայության հետ: Այս մասին հուլիսի 2-ին Ազգային ժողովի նիստում Քրեադատավարական օրենսգրքում լրացումներ կատարելու մասին օրինագծի քննարկման ժամանակ ասաց արդարադատության փոխնախարար Սրբուհի Գալյանը:

Փոխնախարարը, մասնավորապես, ընդգծեց, որ օրինագծով առաջարկվում է հստակ որոշել եւ նախատեսել կալանավորին ազատելու հնարավորություն՝ վերջինի մոտ ծանր հիվանդության առկայության պատճառով, ինչպես նաեւ հսկող դատախազի համար հնարավորություն նախատեսել որոշում ընդունելու համապատասխան միջնորդությունը բավարարելու կամ մերժելու մասին միջնորդության անհապաղ քննարկման վերաբերյալ: Նման բոլոր որոշումները պետք է հիմնված լինեն բժիշկների եզրակացության վրա: Միաժամանակ հնարավորություն է նախատեսվում բացասական եզրակացություն ստանալու դեպքում որոշումը դատարանում բողոքարկելու համար: Ընդ որում՝ ինչպես նշեց Գալյանը, ազատելու մասին որոշումը պետք է ուժի մեջ մտնի հաջորդ օրվանից ոչ ուշ:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ