News
Լրահոս
News
Երեքշաբթի
Ապրիլ 23
Տեսնել լրահոսը

ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչության Թումանյանի քննչական բաժնում ավարտվել է աշխատանքի պաշտպանության կանոնները խախտելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը:

ՀՀ Քննչական կոմիտեից NEWS.am-ին հայտնում են, որ մեղադրանք է առաջադրվել  26-ամյա երիտասարդին:

Պարզվել է, որ  26-ամյա երիտասարդը, աշխատելով «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲ ընկերության «Դեբեդ» մասնաճյուղում՝ որպես էլեկտրիկ-մոնտյոր, հանդիսանալով խմբի ղեկավար, պարտավոր լինելով պատշաճ կերպով իրականացնել ենթակայանի նոր կառուցվող գծի մալուխի անցկացումը, աշխատանքների կատարման ընթացքում թույլ է տվել տեխնիկական խախտումներ: Որպես խմբի ղեկավար՝ աշխատանքների կատարմանը ներգրավել է ընկերության աշխատակից չհանդիսացող, տեխնիկական կանոնակարգերի պահանջներին չհամապատասխանող անձանց, որոնց անվտանգության ապահովման նկատմամբ չի իրականացրել պատշաճ հսկողություն: Արդյունքում, նրանցից մեկը՝  Թումանյան քաղաքի  56-ամյա բնակիչը,  2018թ. հոկտեմբերի 27-ին՝ ժամը 16:10-ի սահմաններում, վերոնշյալ  ենթակայանի նոր կառուցվող գծի մալուխի անցկացման ժամանակ հոսանքահարվել ու մահացել է:

Ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ՝ էլեկտրիկ-մոնտյորին մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 157-րդ հոդվածի (աշխատանքի պաշտպանության կանոնները խախտելը) 2-րդ մասով: Նրա նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել ստորագրություն չհեռանալու մասին:

Նախաքննությունն ավարտվել է, եւ քրեական գործը՝ մեղադրական եզրակացությամբ, ուղարկվել դատարան:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Երևանում բախվել են 38 երթուղու ավտոբուսն ու «Toyota»-ն. մեկ մարդ հոսպիտալացվել է
Այսօր՝ ապրիլի 23-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում…
«Արմավիր» ՔԿՀ-ի կալանավորված անձի համար նախատեսված հանձնուքում հայտնաբերվել է թմրանյութին նմանվող հեղուկ զանգված
ՀՀ ԱՆ քրեակատարողական ծառայության կենտրոնական մարմնի օպերատիվ...
Փրկարարները կտրել և հեռացրել են Շինարարների փողոցում դեպի ճանապարհի երթևեկելի գոտի կախված ծառը
Ապրիլի 22-ին, ժամը 23:29-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն…
Հրազդանի կիրճում վագոն-տնակներ են այրվել. Ջերմահարվել է 3 ծառ
Ապրիլի 22-ին, ժամը 20:19-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի...
Օշականում «ՎԱԶ»-ը դուրս է եկել երթևեկելի հատվածից և բախվել տներից մեկի դարպասին․ 21-ամյա վարորդը վիրավոր է
Ապրիլի 22-ին, ժամը 21:39-ին Արագածոտնի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման...
Ապօրինի արդյունահանում՝ վարձակալածից դուրս տարածքներում. Ամասիայի և Անիի ոստիկանների բացահայտումները
Առանց համապատասխան թույլտվության և պայմանագրի համայնքի սեփականութուն հանդիսացող գյուղնշանակության տարածքում ապօրինի...
Ամենաշատ