News
Լրահոս
News
Ուրբաթ
Հուլիս 10
USD
486.73
EUR
549.62
RUB
6.84
ME-USD
0.02
Տեսնել լրահոսը


ԱԺ «ԻՄ քայլը» խմբակցության պատգամավոր Սերգեյ Ատոմյանն այսօր՝ հունիսի 2–ին, ԱԺ-ում չկարողացավ զսպել ծիծաղը և կիսատ թողնելով ելույթը՝ հեռացավ ամբիոնից։

Պատգամավորը ամբիոնին մոտեցել էր, որպեսզի առաջարկված օրենքի նախագծի վերաբերյալ կարծիք հայտներ, երբ շփոթվեց եւ պատգամավոր Նիկոլայ Բաղդասարյանին դիմեց «տիկին»–ով։

«Արդեն իսկ տիկին. պարոն Բաղդասարյանը մանրամասնորեն ներկայացրեց օրենքի նախագիծը։ Երկրորդ ընթերցման ժամանակ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովը մանրամասն քննարկել է, տվել ենք դրական եզրակացություն, կոչ եմ անում կողմ քվեարկել»,– ասաց պատգամավորը, ապա ծիծաղը չկարողանալ զսպել հեռացավ ամբիոնից։

ԱԺ նիստերի դահլիճում եւս ծիծաղ առաջացավ, իսկ ԱԺ փոխխոսնակ Ալեն Սիմոնյանը դիմելով Ատոմյանին ասաց. «Մի հուզվեք, մի հուզվեք, շնորհակալություն»:

Տպել