News
Լրահոս
News
Հինգշաբթի
Հուլիս 09
USD
485.74
EUR
547.57
RUB
6.82
ME-USD
0.02
Տեսնել լրահոսը


ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինն այսօր՝ 02.06.2020թ.-ին, շրջայց է կատարել Երեւանի Մալաթիա-Սեբաստիա եւ Շենգավիթ վարչական շրջանների, իսկ մարզային կառույցները՝ մարզերի հանրային սննդի կազմակերպություններում:

Արձանագրելով, որ հանրային սննդի կետերի աշխատանքը նկատելիորեն բարելավվել է ու պարետի որոշումներով ամրագրված՝ կորոնավիրուսի (Covid 19) դեմ պայքարին ուղղված, պահանջները հիմնականում կատարվում են, ՍԱՏՄ տեսուչները, այնուամենայնիվ, հայտնաբերում են խախտումներ՝ պայմանավորված անուշադրության, չիմացության կամ անփութության գործոնով: Տնտեսավարողներին տրվում են ցուցումներ, խորհուրդներ, նաեւ կազմվում են արձանագրություններ, որոնք կներկայացվեն պարետատուն:

Այսօր նաեւ հանրապետության ողջ տարածքում 24 ժամով կասեցվել է շուկաներին հարող տարածքներում գործող հանրային սննդի, իրացման կետերի գործունեությունը:

Նրանք խախտել են պարետի որոշումներով սահմանված սանիտարահիգիենիկ պահանջները՝ հիմնականում չի պահվել սոցիալական հեռավորությունը, չեն կրել կամ ոչ ճիշտ են կրել դիմակներ ու ձեռնոցներ, չեն ունեցել պարբերական ախտահանման ու ջերմաչափման գրանցամատյաններ:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Հայաստանում 100 հազար մարդու հաշվարկով հաստատված է կորոնավիրուսի 994 դեպք
Այդ տվյալները ներկայացվել են «Sputnik Բլիժնեե Զարուբեժյե»-ի Տելեգրամ-ալիքի ինֆոգրաֆիկում․․․
Գեղարքունիքի մարզում հաստատվել է կորոնավիրուսով վարակվելու 27 նոր դեպք, 19 հոգի առողջացել է․ Գնել Սանոսյան
մարզպետ Գնել Սանոսյանը...
Կասեցվել է շինարարական մի շարք խանութների գործունեություն. ՇՎՏՄ-ն շարունակում է ստուգայցերը
Տնտեսավարողների մոտ բացակայել են դիմակների ու ձեռնոցների համար նախատեսված…
ԱՄՀ-ի ղեկավարն օգտագործում է կորոնավիրուսի համավարակի նկատմամբ արձագանքը կլիմայի փոփոխության դեմ պայքարի համար
«Մենք հատկապես մտահոգված ենք նրանով, որ ճգնաժամը սպառնում է վերջին տարիներին զարգացման ոլորտում կարեւոր ձեռքբերումներին»,-հավելել է նա․․․
Եվրահանձնաժողովը հավանություն է տվել մինչեւ 500 մլրդ եվրոյի չափով հիմնադրամի ստեղծման հարցով Գերմանիայի ծրագրերին
Համավարակի հետեւանքով աշխատաշուկան հայտնվել է «աննախադեպ ճգնաժամի մեջ»․ ԱՄԿ-ի ղեկավար
Համաշխարհային առաջնորդները կոչ են արել միասնական մոտեցում ցուցաբերել կորոնավիրուսի համավարակի հետեւանքների դեմ պայքարում․․․