News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը

Հայաստանում անհրաժեշտ է բարձրացնել ժամկետանց վճարային պարտավորությունների շեմը սնանկության ճանաչման համար: Այս մասին այսօր՝ հունիսի 2-ին, ՀՀ ԱԺ-ում «Սնանկության մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին օրինագծի քննարկման ժամանակ հայտարարեց օրինագծի հեղինակ, «Բարգավաճ Հայաստան» կուսակցության պատգամավոր Միքայել Մելքումյանը:

Խորհրդարանականն առաջարկում է փոփոխել «Սնանկության մասին» օրենքի հոդվածը՝ պարտապանի անվճարունակության (սնանկության) չափանիշների վերաբերյալ: Ինչպես պարզաբանեց Մելքումյանը, գործող օրենսդրության համաձայն, պարտապանը սնանկ է ճանաչվում, եթե 30 կամ ավել օրով 1 միլիոն դրամից ավել ժամկետանց պարտավորություններ ունի:

Իսկ պատգամավորն առաջարկում է այս շեմը բարձրացնել մինչեւ 2 միլիոն դրամ: Ըստ Մելքումյանի, նման փոփոխություններ մտցնելով, հատկապես՝ ճգնաժամային ժամանակահատվածում, հանրապետության իշխանությունները կօգնեն նվազեցնել սնանկության քանակը, եւ բիզնեսին հնարավորություն կտրվի շարունակել իր գործունեությունը:

 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ