News
Լրահոս
News
Երեքշաբթի
Ապրիլ 16
Տեսնել լրահոսը

Իտալացի բժշկի հայտարարությունն այն մասին, որ կորոնավիրուսն «այլեւս կլինիկապես գոյություն չունի» հրապարակային բանավեճի պատճառ է դարձել որոշ իտալացի եւ աշխարհում ամենահայտնի բժիշկների միջեւ, հայտնում է CNBC-ը։

Բժիշկ Ալբերտո Զինգրիլոն, ով Լոմբարդիայում Միլանի Սան Ռաֆայելի հիվանդանոցի ինտենսիվ թերապիայի բաժանմունքի վարիչն է, հայտարարել է, թե իր գործընկերոջ ուսումնասիրությունը ցույց է տվել, որ վիրուսը կորցնում է ներուժը։

Զինգրիլոն, ով հայտնի է որպես Իտալիայի նախկին վարչապետ Սիլվիո Բեռլուսկոնիի անձնական բժիշկ, ասել է, թե հետազոտությունը ցույց է տվել, որ վիրուսը թուլանում է, եւ որ «իրականում, կլինիկական տեսակետից, վիրուսն այլեւս գոյություն չունի»։

«Քսուքները, որոնք վերցվել են վերջին 10 օրվա ընթացքում, ցույց են տվել վիրուսային ծանրաբեռնվածություն քանակական առումով, ինչը բացարձակ անսահմանորեն փոքր է նրա համեմատ, ինչը պացիենտները ունեին մեկ-երկու ամիս առաջ»,- ասել է նա RAI-ին տված հարցազրույցում՝ հղում անելով Սան Ռաֆայել հիվանդանոցի միկրոկենսաբանության եւ վիրուսաբանության լաբորատորիայի տնօրեն Մասիմո Կլեմենտի ուսումնասիրությանը:

Մեկնաբանություններին արագ արձագանքել է Առողջապահության հարցերով Իտալիայի բարձրագույն խորհրդատվական մարմնի ղեկավար Ֆրանկո Լոկատելին։ Ես կարող եմ միայն մեծ զարմանք եւ լիակատար տարակուսանք արտահայտել պրոֆեսոր Զանգրիլոյի հայտարարությունների հետ կապված: Բավական է դիտարկել ամեն օր նոր դեպքերի քանակը, որպեսզի հաստատվի Իտալիայում վիրուսի անընդհատ շրջանառությունը»,- ասել է նա:

Բանավեճը ծագել է Իտալիայի համար զգայուն ժամանակ, երբ երկիրը սկսել է հանել սահմանափակումները: Մինչ օրս Իտալիան հայտնել է վարակման 233 197 եւ մահվան 33 475 դեպքերի մասին:

«Գիտական ապացույցների ակնկալիքով, որոնք հաստատում են այն թեզը, որ վիրուսն անհետացել է... Ես կառաջարկեի չշփոթեցնել իտալացիներին»,- ասել է առողջապահության փոխնախարար Սանդրա Զամպան: «Այժմ, երբ մենք պատրաստվում ենք վերադառնալ նորմալ կյանքին, որքանով դա հնարավոր է... մենք պետք է առաջարկենք իտալացիներին չափազանց զգույշ լինել»,- ասել է նա։

Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը նույնպես նախազգուշացրել է, որ վիրուսը հանկարծ ավելի քիչ մահացու չի դարձել: «Դա դեռեւս մահացու վիրուս է»,- ասել է առողջապահության ոլորտում արտակարգ իրավիճակների ԱՀԿ ծրագրի գործադիր տնօրեն Մայքլ Ռայանը:

«Մենք պետք է չափազանց զգույշ լինենք, որպեսզի չստեղծենք այն զգացողությունը, որ վիրուսը հանկարծ իր կամքով որոշել է ավելի քիչ պաթոգեն դառնալ: Դա ամենեւին էլ այդպես չէ»,- ասել է նա՝ հավելելով, որ ԱՀԿ-ն պետք է ավելի մանրամասն դիտարկի ստացած տվյալները, եւ հիվանդության արդյունքներն ու ծանրության աստիճանը կարող են որոշվել մարդու վրա վիրուսի ազդեցության մակարդակով։

«Հնարավոր է բանն այն չէ, որ վիրուսը դառնում է ավելի քիչ հզոր, կարող է պատահել այնպես, որ մենք, որպես համայնք, հաջողությամբ կրճատում ենք այս վիրուսի ազդեցության քանակը, ինտենսիվությունը եւ հաճախականությունը»,- հավելել է նա:

Զանգրիլոն միակ բժիշկը չէ, ով հավատում է, որ վիրուսը թուլանում է:

Երկուշաբթի օրը Ջենովայի Սան Մարտինո ինֆեկցիոն հիվանդանոցի տնօրեն Մատեո Բասետին նույնպես հայտարարել էր, որ վիրուսն այլեւս այն չէ: Նրա խոսքերով՝ «կրակե հզորությունը, որ ուներ այն երկու ամիս առաջ, այլեւս այն չէ, ինչ կա այսօր»:

«Ներկայում նոր կորոնավիրուսը ավելի քիչ է շրջանառվում, այսինքն վիրուսային ծանրաբեռնվածությունը նվազել է, եւ դա հետեւանք է ինչպես կարանտինի, այնպես էլ այն միջոցների, որոնք դեռ կիրառվում են, ինչպիսիք են դիմակների օգտագործումը եւ հեռավորության պահպանումը»,- ասել է նա:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Եվրահանձնաժողովի ղեկավարը և Pfizer-ի գործադիր տնօրենը ներգրավված են պատվաստանյութի հետաքննվող գործում
Ավելի ուշ նրան են միացել Հունգարիայի և Լեհաստանի կառավարությունները...
Բրազիլիայի նախագահին մեղադրում են կորոնավիրուսի դեմ պատվաստվելու հարցում թույլ տված խարդախությունների համար
Նա հաստատել է, որ չի պատվաստվել․․․
Ադրբեջանում հերթական անգամ երկարացվել է հատուկ կարանտինային ռեժիմը
Ադրբեջանում երկարացվել է կարանտինը...
COVID-19-ի ժամանակ կիրառված սահմանափակումների հետևանքով տնտեսական զարգացումը կարող է 40 տարով դանդաղել աշխարհում
Կարող են գնաճային ռիսկեր դիտվել․․․
Հավատացյալներն ավելի լավ են վերապրել կորոնավիրուսային համաճարակը․ հետազոտություն
Covid-19-ի բացասական հետևանքներից մեկը եղել է հոգեկան առողջությանը հասցված…
Չինացի գիտնականները հայտնաբերել են COVID-19-ը ԱՀԿ-ին տեղեկացնելուց երկու շաբաթ առաջ. WSJ
Չինացի հետազոտողները հայտնաբերել են SARS-CoV-2 վիրուսի գրեթե ամբողջ կառուցվածքը...
Ամենաշատ