News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը


Տաթեւիկ Ռեւազյանն անլուրջ է վերաբերվել իր գործին, իր պարտականություններում լրջագույն թերացումներ է ունեցել, եւ Եվրոպական ավիացիոն անվտանգության մարմինը ստուգել ու պարզել է, որ հայկական ավիացիոն կոմիտեն ի վիճակի չէ ապահովելու, ստուգելու ավիաընկերությունների անվտանգության կանոնները։ Այս մասին այսօր՝ հունիսի 2-ին, լրագրողների հետ զրույցում ասաց «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեւորգ Գորգիսյանը։

«Կառավարությունը ձեւավորվելու առաջին իսկ օրից մենք նշում ենք, որ կադրային քաղաքականությունը խայտառակություն է։ Կարեւորագույն ոլորտում մենք նշանակում ենք մի մարդու, ով գլուխ չի հանում ոլորտից, չի հասկանում խնդիրները, նույնիսկ չի հասկանում այն կառույցի լրջությունը, որը եկել էր ստուգումներ անցկացնելու։ Մենք այսօր առնվազն պետք է տեսնեինք Տաթեւիկ Ռեւազյանի հրաժարականը»,- ասաց պատգամավորը։

Գորգիսյանը նշեց, որ դա շտկելը հնարավոր է, սակայն ժամանակ ու գումարներ են անհրաժեշտ։

«Եթե Կառավարությունդ ամբողջությամբ կոմպետենտ չէ, չի գիտակցում խնդիրներն ամբողջ խորությամբ եւ չունի մարդիկ, որոնք պատրաստ են այդ խնդիրները լուծելու, ապա ունենում ենք այսպիսի արդյունք»,- ասաց նա։

Անդրադառնալով այն խնդրին, որ Վրաստանը չի կարող բացել սահմանը Հայաստանից զբոսաշրջիկների համար, Գորգիսյանն ասաց.

«Շուտով բոլոր ընկերները պետք է բացեն իրենց սահմանները, բայց ես վստահ եմ, որ այդ բացելը պետք է զգույշ անեն։ Եթե որեւէ երկրի հաջողվել է համավարակի դեմն առնել եւ վերահսկելի իրավիճակ ստեղծել, նրանք, չեմ կարծում, որ այն երկրներում որտեղ համավարակն աննախադեպ տարածվում է, ուղղակի թողեն համավարակը գա իրենց երկիր»։

!
Այս նյութը հասանելի է նաև   English
Տպել
Ամենաշատ