News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Հայաստանում նոտարները հնարավորություն կստանան ընդունել վկաների ցուցմունքները: Այս մասին ԱԺ Նիստում հայտարարեց արդարադատության փոխնախարար Ռաֆիկ Գրիգորյանը:

«Տվյալ փոփոխություններով մենք առաջարկում ենք ընդլայնել նոտարների գործառույթները՝ հավելելով վկաների ցուցմունքների ընդունման հնարավորությւոնը»,-պարզաբանեց փոխնախարարը:

Նա նշեց, որ 2016 թվականից նոտարներն իրավունք ունեն հաստատել իրավաբանորեն նշանակալի փաստեր, սակայն հաճախ նրանց մոտ գործիքակազմը բավարար չի լինում, ինչի պատճառով գործերը փոխանցվում են դատարանները:

«Եթե վկան համաձայնի ցուցմունք տալ, ապա նա պետք է զգուշացվի կեղծ ցուցմունք տալու համար քրեական պատասխանատվության ենթարկվելու մասին»,-ասաց Գրիգորյանը:    

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ