News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը

Ֆիլիպինները Միացյալ Նահանգներին հայտարարել են, որ չեղարկում են կարեւոր ռազմական պայմանագրի դադրեցումը։

Ֆիլիպինների նախագահ Ռոդրիգո Դուտերտեն փետրվարին ծանուցել էր Վաշինգտոնին այն մասին, որ խզում է Զորքերի այցի մասին համաձայնագիրը (VFA)՝ ԱՄՆ-ին մեղադրելով թմրանյութերի դեմ իր պայքարին միջամտելու մեջ։

Ֆիլիպինների արտգործնախարար Թեոդորո Կոկսինը հայտարարել է, որ ծրագիրը դադարեցվել է առնվազն վեց ամսով։ «Զորքերի այցի համաձայնագրի դադարեցումը չեղարկվել է նախագահի հանձնարարականով»,- գրել է նա Twitter-ում։

Twitter-ում պարունակվել է դիվանագիտական նոտա, որը ԱՄՆ դեսպանությանը տեղեկացրել է այն մասին, որ տարածաշրջանում քաղաքական եւ այլ իրադարձությունների հետ կապված՝ համաձայնագրի դադարեցումը չեղարկվում է»։

ԱՄՆ դեսպանությունը հայտարարել է, որ ողջունում է այդ որոշումը։ «Մեր վաղեմի դաշինքը օգուտ է բերել երկու երկրներին, եւ մենք անվտանգության ու պաշտպանության ոլորտում ակնկալում ենք հետագա սերտ համագործակցություն Ֆիլիպինների հետ»,- նշել են դեսպանությունում։

 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ