News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը

Hetq.am-ը գրում է, որ Գագիկ Մելիքյանը մայիսի 25-ի առավոտյան իջել է բակ եւ տեսել, որ ավտոմեքենայի համարանիշերը չկան: Անմիջապես զանգահարել է ոստիկանություն։

«Անգամ չէինք էլ տեսել, որ մեքենայի դիմապակուն համար կա։ Ոստիկանությունը եկավ, ասում է՝ բա ու՞ր է գրած համարը, ասում եմ ի՞նչ համար։ Գնաց, դիմապակուց համարը պոկեց։ Գիտեր արդեն, որ տենց են անում։ Ոստիկանն էլ համարը նայեց, ասում է՝ նույն մարդիկ են, նույն համարն է գրած»,- նշեց Գագիկ Մելիքյանը (անունը, ազգանունը փոխված են)։

Մեքենայի դիմապակուն փակցված է եղել գրություն. «Եթե համարները պետքա, գրեք վայբերին +79774081517»։

Գագիկ Մելիքյանի խոսքով՝ ոստիկանը համարանիշի գողության մասին արձանագրություն է կազմել եւ հեռացել։

Գագիկ Մելիքյանի ավտոմեքենայի համարանիշն արժեցել է 150 հազար դրամ։

Համարանիշը հետ ստանալու համար Գագիկը գրել է «Viber» հավելվածի այն համարին, որը փակցված է եղել մեքենայի դիմապակուն։ Նրան պատասխանել են, որ համարանիշը կարող է ստանալ, եթե վճարի 7000 ռուբլի։ Ի վերջո կողմերը «բարիշել են» 20 000 դրամի շուրջ։

Գագիկը, համարանիշը ստանալու համար «Իդրամ» վճարային համակարգերի միջոցով 20 000 դրամ է փոխանցել «540891992» հաշվեհամարին։ Դրանից հետո նրան ուղարկել են «Google Maps»-ի տեղանքի կոդը, որտեղ պահվում է համարանիշը: Viber»-ով Գագիկի հետ զրուցող անձը ասել է, որ հաշվեհամարն այն տաքսու վարորդինն է, ով բերել է համարանիշը:

«Հենց համարը վերցրինք, մի րոպեի հետո գրեցին «Viber»-ով՝ մարդ է վերցրել համարը, դուք եք, չէ՞։ Այսինքն՝ իրանք էլ էնտեղ էին, որ տեսել էին, որ վերցրել ենք»,- նշեց Գագիկ Մելիքյանը։

«Ոստիկանին ասում ենք՝ էսինչ տեղն է դրել համարանիշը, ասում է՝ հա, դե, հետո իրա հետ ունեցած խոսակցության սքրինշոթը կուղարկեք, կկցեմ գործին։ Ասում եմ՝ համարանիշը գողացած մարդը ասում է՝ շուտ արեք, վերցրեք, որ երկրորդ կլիենտին պետք ա ուղարկեմ ըտեղ, ասու՞մ եք՝ սքրինշոթերը պահեք, հետո կտա՞ք»,- պատմում է Գագիկ Մելիքյանը։

Գագիկը, չի կարողացել ոստիկանությունից ստանալ նույն համարանիշը, քանի որ ոստիկանը հայտնել է, որ նույն համարանիշից երկրորդ անգամ չեն տրամադրում։

Կառավարության 2010 թվականի որոշումը սահմանում է. «Զույգ համարանիշերից մեկի կորստյան դեպքում դրա կրկնօրինակը տրվում է միայն մեկ անգամ: Այդ դեպքում մինչեւ կրկնօրինակի հատկացումը, հատկացվում է «Ժամանակավոր» տեսակի համարանիշ` 7 օր ժամկետով»։

Գագիկը գնացել է ոստիկանության բաժանմունք եւ պարզել, որ միայն այդ օրը նման դեպքերով երեք քաղաքացի արդեն դիմել է ոստիկանություն, եւս հինգը դեռեւս պետք է ներկայանան։

Վերջին օրերին սոցիալական ցանցերով մի խումբ վարորդներ բարձրաձայնում են, որ իրենց համարանիշը եւս գողացել են եւ այն վերադարձնելու համար գումար են պահանջել։

Ոստիկանության լրատվության վարչության պետի տեղակալ Էդգար Ջանոյանը «Հետքին» հայտնեց, որ ոստիկանությունում արձանագրված նման դեպքեր կան, կան նաեւ հարուցված քրեական գործեր:

Ձեռնարկվում են օպերատիվ-հետախուզական միջոցառումներ հանցագործությունը բացահայտելու ուղղությամբ:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Կոլումբիայի ամենամեծ հանցավոր խմբավորումը հայտնել է, որ պատրաստ է բանակցել իշխանությունների հետ
Հանցավոր խմբավորումը պատրաստ է բանակցել իշխանությունների հետ...
Հրաձգություն Վաշինգտոնում. երկու մարդ զոհվել է, հինգը՝ վիրավորվել
Հայտնի չէ, թե ով է կրակ բացել կամ ինչն է հանգեցրել հրաձգությանը․․․
Կալիֆոռնիայում մի կնոջ են ձերբակալել, որի ճամպրուկում հայտնաբերել են նրա 5-ամյա որդու մասունքները
2022 թվականի հոկտեմբերին Վաշինգտոնի շրջանի դատավորը Անդերսոնին ձերբակալելու օրդեր է տվել
Կրասնոդարի երկրամասի դատարանը պայմանական վաղաժամկետ ազատել է «օրենքով գող» Շաքրո Մոլոդոյին
Ավելի վաղ VChK-OGPU Telegram ալիքը, հղում անելով իր աղբյուրին, հայտարարել էր, որ մարտի 16-ին պետք է...
Սպանություն Արագածոտնի մարզի «Արծվի թեւեր» հանգստյան գոտու հարեւանությամբ. SHAMSHYAN.com
Ոստիկանները պարզել են նաև, որ նա հիվանդանոց է տեղափոխվել քաղաքացիական ավտոմեքենայով․․․
Չեխիան ԱՄՆ-ին է արտահանձնում վրացի քրեական հեղինակություն Փոլադ Օմարովին
Բացի այդ, ԱՄՆ-ում Օմարովին կասկածում են այնտեղ բնակվող իրանցի լրագրող…
Ամենաշատ