Հայաստանում ներքին զբոսաշրջության շատ մեծ պոտենցիալ կա: Այս մասին, այսօր՝ հունիսի 2-ին, պարետատան նիստից հետո կայացած ճեպազրույցի ժամանակ նշեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
«Նախորդ տարի 41 տոկոս աճ ենք ունեցել: Դժգոհ չենք լինի, եթե այս տարի 150 տոկոս աճ ունենանք: Պարզապես պետք է հակահամաճարակային իրավիճակը շատ խիստ վերահսկվի»,-ասաց նա: