News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Դեմոկրատական կուսակցությունից նախագահի թեկնածու Ջո Բայդենը նախագահ Դոնալդ Թրամփին մեղադրել է նրանում, որ նա Միացյալ Նահանգները վերածել է «մարտադաշտի՝ հին վիրավորանքների եւ նոր վախերի պատճառով»։

Եկել է ժամանակը, որպեսզի մեր երկիրը հաղթահարի համակարգային ռասիզմը»,- ասել է Բայդենը՝ ելույթ ունենալով Ֆիլադելֆիայում։ «Մենք այս ազգի հոգու համար պայքարի մեջ ենք»։

Նախկին փոխնախագահը դատապարտել է Սպիտակ տան մոտ ոստիկանության կողմից ուժի կիրառումը ցուցարարների հանդեպ, որոնք իրենց բողոքն են արտահայտում Մինեապոլիսում ոստիկանների կողմից աֆրոամերիկացի Ջորջ Ֆլոյդի սպանության դեմ։

«Երբ խաղաղ ցուցարարները, նախագահի հրամանով վռնդվում են Սպիտակ տան շեմին՝ արցունքաբեր գազի եւ նռնակների օգտագործմամբ, հանուն ֆոտոշարքիի՝ պատմական եկեղեցիներից մեկում... մեզ կարելի է ներել այն բանի համար, որ մենք հավատում ենք, որ նախագահն ավելի շատ հետաքրքրված է իշխանությամբ, քան սկզբունքներով»,- ասել է Բայդենը: «Նախագահը նախօրեին բարձրացրեց Աստվածաշունչը Սուրբ Հովհաննես եկեղեցում,- հավելել է նա,- Ես պարզապես կցանկանայի, որ նա ժամանակ առ ժամանակ բացի այն, այլ ոչ թե թափահարի: Եթե նա բացեր այն, նա կարող էր ինչ-որ բան սովորել»:

«Դոնալդ Թրամփն այս երկիրը վերածել է մարտադաշտի՝ հին վիրավորանքների եւ նոր վախերի պատճառով»,- շարունակել է Բայդենը։ «Նա կարծում է, որ բաժանումը օգնում է իրեն։ Նրա նարցիսիզմը ավելի կարեւոր է դարձել, քան ազգի բարեկեցությունը։ Այս նախագահը այսօր խնդրի մի մասն է եւ խորացնում է այն»,- ասել է Բայդենը՝ հավելելով, որ Թրամփը «տարված է իր կուրացուցիչ էգոյով»։

Բայդենը խոստացել է պայքարել «համակարգային ռասիզմի» դեմ, եթե ինքը հաղթի նախագահական ընտրություններում նոյեմբերին՝ իրականացնելով «վաղուց հասունացած որոշակի փոփոխություններ», ինչպիսին է ոստիկանության բարեփոխումը։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ