News
Լրահոս
News
Երեքշաբթի
Ապրիլ 16
Տեսնել լրահոսը

Դատական օրենսդրության մասին սահմանադրական օրենքի համաձայն, անձը, որն ունի իրավաբանական գիտությունների գիտական աստիճան եւ իրավունք է դասավանդում համապատասխան ուսումնական հաստատություններում կամ վերջին 8 տարիներին առնվազն 5 տարի աշխատել է գիտական հաստաությունում, իր թեկնածությունը Բարձրագույն դատական խորհրդի անդամի պաշտոնում առաջադրելու իրավունք է տրվում։

Այս մասին Ազգային ժողովի նիստում Դատական օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին նախագծի քննարկման ժամանակ հայտարարեց օրենսդրական նախագծի հեղինակ, վերջերս ստեղծված «Հանուն հանրապետության» քաղաքական նախաձեռնության ղեկավար Արման Բաբաջանյանը։ Պատգամավորի խոսքերով՝ պահանջը, որ ԲԴԽ անդամության թեկնածուները առնվազն 5 տարի իրավունք դասավանդեն, սահմանափակում է այն մարդկանց շրջանակը, որոնք կարող էին մասնակցել մրցույթին, եւ որոնք ներկայում չեն դասավանդում բուհերում, այլ դրա փոխարեն աշխատում են մասնագիտական, հետբուհական ուսումնական հաստատություններում, ինչպիսին Իրավագիտության ակադեմիան է։

Բաբաջանյանը նշեց, որ առաջարկվող փոփոխություններով՝ այդ անձանց եւս նախատեսվում է ԲԴԽ անդամի պաշտոնում իրենց թեկնածությունն առաջադրելու հնարավորություն տալ։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ