News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Սնանկության դատարանի դատավոր Տիգրան Փոլադյանի դեմ կարգապահական վարույթ է հարուցվել։ Այս մասին տեղեկանում ենք Բարձրագույն դատական խորհրդից։

Նրա դեմ կարգապահական վարույթ հարուցելու առիթ է հանդիսացել փաստաբան Ռոբերտ Դավթյանի ներկայացված հաղորդումները արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանին։

Վերջինս ուսումնասիրելով հաղորդումները՝ կարգապահական վարույթ է հարուցել Փոլադյանի դեմ եւ միջնորդություն ներկայացրել ԲԴԽ՝ դատավորին պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ։

Արդարադատության նախարարի կողմից ներկայացված՝ Սնանկության դատարանի դատավոր Տիգրան Փոլադյանին կարգապահական պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ միջնորդության քննության նիստը նշանակվել է հունիսի 11-ին։

!
Այս նյութը հասանելի է նաև   English
Տպել
Ամենաշատ