News
Լրահոս
News
Շաբաթ
Հուլիս 11
USD
486.73
EUR
549.62
RUB
6.84
ME-USD
0.02
Տեսնել լրահոսը

Ավստրիական Իննի Բրաունաու քաղաքում այն տունը, որտեղ 1889թ․ ծնվել եւ կյանքի առաջին տարիներն է անցկացրել Ադոլֆ Հիտլերը, ոստիկանական բաժանմունքի կվերածվի։ Այս մասին հայտնել է Ավստրիայի ներքին գործերի նախարար Կառլ Նեխամերը, հայտնում է DW-ն։

Նրա խոսքերով՝ ճարտարապետական փոփոխությունները, որոնք ավստրիական նացիոնալ-սոցիալիզմի տարիներին կատարվել են տան ճակատային հատվածում, կվերացվեն։ Այժմ մենք ճիշտ ուղու վրա ենք»,- վստահ է Նեխամերը։

Իշխանություններն ուզում են խուսափել նրանից, որ տունը ուխտավայր ծառայի նեոնացիստների համար։ Դրա մոտ տեղադրված հուշաքարը, որը նախազգուշացնում է ֆաշիզմի սպառնալիքի մասին, նախատեսում են հանձնել թանգարան։

Վերանորոգման աշխատանքների համար, որոնք, ինչպես սպասվում է, կտեւեն մինչեւ 2023թ․, կծախսվի հինգ միլիոն եվրո։ Դրանք կկատարի ավստրիական Marte.Marte ճարտարապետական գրասենյակը, որը հաղթել է մրցույթը։2011-ից տունը դատարկ է։ Երկար տարիներ այնտեղ տեղակայված էին արհեստանոցներ, որտեղ աշխատում էին հաշմանդամներ՝ հոգեվերականգնողական ծրագրի շրջանակներում։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել