News
Լրահոս
News
Երեքշաբթի
Ապրիլ 16
Տեսնել լրահոսը

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը քաղաքացիներին կոչ է անում հակահամաճարակային խախտումները լուսանկարել կամ տեսագրել եւ ուղարկել իրեն։ Այս մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում։

«Սիրելի հայրենակիցներ.

Խնդրում եմ հակահամաճարակային կանոնների խախտման աղաղակող դեպքերը տեսանկարահանեք, լուսանկարահանեք եւ ուղարկեք իմ այս ֆեյսբուքյան էջին, հնարավորինս կոնկրետ եւ ճշգրիտ նշելով խախտման վայրը, ժամկետը, դրա հետ առնչություն ունեցող ֆիզիկական եւ իրավաբանական անձանց»,- գրել է նա։

Ավելի վաղ վարչապետը հրապարակել էր լուսանկար, որտեղ Երեւանի Մարգարյան փողոցի «Հայփոստի» բաժանմունքի դիմաց հավաքվել էին քաղաքացիներ։

«Ըստ լուսանկարն ուղարկած օգտատիրոջ՝ այսօր, ժամը 11.00, Երեւանի Մարգարյան փողոցի «Հայփոստի» բաժանմունք»,- գրել էր նա։

Մի լուսանկար էլ վարչապետը հրապարակել էր  Երեւանի 33 համարի ավտոբուսից, որտեղ ուղեւորները կանգնած էին, պահված չէր սոցիալական հեռավորությունը։

«Ըստ օգտատիրոջ, Երեւանի 33 համարի ավտոբուսը երեկ ժամը 16:43-ին, Արշակունյաց պողոտայում»,- գրել էր նա։

Մի լուսանկար հրապարակել էր նաև հայտնի ուխտագնացությունից և գրառում արել.
«Սա արդեն հայտնի ուխտագնացության հայտնի տեսարաններից է. այս ընթացքում հարյուրավոր լուսանկարներ, տեսանյութեր եկան. չեմ հասցնում հետեւել»։

Մի լուսանկար հրապարակել է «Արմենիա» բժշկական կենտրոնից և մեկ լուսանկար էլ՝ Նոր-Նորքից:

Նշենք, որ մի լուսանկար էլ Փաշինյանը հրապարակել էր Վանաձորից. ««Գլորիա» ֆաբրիկայի աշխատողները տուն գնալիս։ Ահա թե ովքեր եւ ինչպես են ապահովում ռեկորդային թվեր Հայաստանի համար»։

!
Այս նյութը հասանելի է նաև   English
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Եվրահանձնաժողովի ղեկավարը և Pfizer-ի գործադիր տնօրենը ներգրավված են պատվաստանյութի հետաքննվող գործում
Ավելի ուշ նրան են միացել Հունգարիայի և Լեհաստանի կառավարությունները...
Բրազիլիայի նախագահին մեղադրում են կորոնավիրուսի դեմ պատվաստվելու հարցում թույլ տված խարդախությունների համար
Նա հաստատել է, որ չի պատվաստվել․․․
Ադրբեջանում հերթական անգամ երկարացվել է հատուկ կարանտինային ռեժիմը
Ադրբեջանում երկարացվել է կարանտինը...
COVID-19-ի ժամանակ կիրառված սահմանափակումների հետևանքով տնտեսական զարգացումը կարող է 40 տարով դանդաղել աշխարհում
Կարող են գնաճային ռիսկեր դիտվել․․․
Հավատացյալներն ավելի լավ են վերապրել կորոնավիրուսային համաճարակը․ հետազոտություն
Covid-19-ի բացասական հետևանքներից մեկը եղել է հոգեկան առողջությանը հասցված…
Չինացի գիտնականները հայտնաբերել են COVID-19-ը ԱՀԿ-ին տեղեկացնելուց երկու շաբաթ առաջ. WSJ
Չինացի հետազոտողները հայտնաբերել են SARS-CoV-2 վիրուսի գրեթե ամբողջ կառուցվածքը...
Ամենաշատ