News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մարտ 28
Տեսնել լրահոսը

Մեր երկրում կա վարակի տարածման մեկ մեղավոր և այդ մեկ մարդը դու ես, և այդ մեկ մարդը դու ես, և այդ մեկ մարդը դու ես... Այս մասին Ֆեյսբուքի իր էջում գրել է Երեւանի ավագանու  «Լույս» խմբակցության ղեկավար Դավիթ Խաժակյանը։

«Պարոն վարչապետ, հասկացանք, բոլորը մեղավոր են, դուք` ոչ: Մեր թայմլայնները պետք չէ սպամ անել մի բանով, որն ամբողջ օրը մեր աչքով ենք տեսնում ու մտածում, որ կորոնավիրուսը գրիպի նման վիրուս ա, որ պինցետով դուրս է գալիս և օղիով ախտահանվում», գրել է Դավիթ Խաժակյանը:

Հիշեցնենք, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր երեկոյան սկսել էր իր էջում հրապարակել լուսանկարներ զանգվածային միջոցառումներից եւ քաղաքացիների կուտակումներից, որտեղ խախտված են պարետի սահմանած հակահամաճարակային կանոնները։ Նա նույնիսկ վերահեռարձակել էր քաղաքացիներից մեկի տան բակից ուղիղ միացումը, որտեղ ընտանեկան միջոցառում է, որի մասնակիցները նստած են սեղանի շուրջ, նաեւ պարում են։ «Կարծես թե ուղիղ եթեր է»,- գրել էր վարչապետը։ Օգտատերերի արձագանքից հետո վարչապետը հեռացրել էր թե բանից անտեղյակ քաղաքացիների խնջույքն իր էջում ուղիղ եթերով ցուցադրելու նպատակահարմարությունը կասկածի տակ դնող գրառումը եւ թե ուղիղ եթերը։

Ավելի ուշ վարչապետն էջից հեռացրել է նաեւ եւս մի քանի նմանատիպ ուղիղ միացումներ՝ տարբեր վայրերից։

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Բրազիլիայի նախագահին մեղադրում են կորոնավիրուսի դեմ պատվաստվելու հարցում թույլ տված խարդախությունների համար
Նա հաստատել է, որ չի պատվաստվել․․․
Ադրբեջանում հերթական անգամ երկարացվել է հատուկ կարանտինային ռեժիմը
Ադրբեջանում երկարացվել է կարանտինը...
COVID-19-ի ժամանակ կիրառված սահմանափակումների հետևանքով տնտեսական զարգացումը կարող է 40 տարով դանդաղել աշխարհում
Կարող են գնաճային ռիսկեր դիտվել․․․
Հավատացյալներն ավելի լավ են վերապրել կորոնավիրուսային համաճարակը․ հետազոտություն
Covid-19-ի բացասական հետևանքներից մեկը եղել է հոգեկան առողջությանը հասցված…
Չինացի գիտնականները հայտնաբերել են COVID-19-ը ԱՀԿ-ին տեղեկացնելուց երկու շաբաթ առաջ. WSJ
Չինացի հետազոտողները հայտնաբերել են SARS-CoV-2 վիրուսի գրեթե ամբողջ կառուցվածքը...
Դեղը, որը Թրամփը «հրաշք» է անվանել, աշխարհում 17 հազար մարդու մահվան պատճառ է դարձել
Հակամալարիայի դեղամիջոցը նշանակվել է որոշ հիվանդների, որոնք հոսպիտալացվել են COVID-19-ով համաճարակի առաջին ալիքի ժամանակ...
Ամենաշատ