News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը

Կորոնավիրուսի դեմ պայքարը խայտառակ կերպով տապալած Նիկոլ Փաշինյանը վիրուսի տարածման և մահերի համար հենց հիմա մեղավոր է նշանակում ժողովրդին: Այս մասին Ֆեյսբուքի իր էջում գրել է ԱԺ ՀՀԿ խմբակցության նախկին պատգամավոր Միհրան Հակոբյանը․ 

«Իր տրամաբանությանբ՝ իր գործի անունը ոչինչ չանելն է, ադամամանդի, ծխախոտի ու զենքի կոնտրաբանդայով զբաղվելն է ու հարկատուի հաշվին օլիգարխի կյանքով ապրելը: Իսկ ժողովուրդը մեղավոր է, որ կորոնավիրուսը տարածվում է»:

Ընդհանրապես,  ինչու՞ են ողջ աշխարհում մարդիկ իշխանություն ստանձնում և պետական պաշտոնյա դառնում, հարցնում է Միհրան Հակոբյանը․

«Մի մասը՝ որ իշխանութուն ունենան՝ իրենց ծրագրերն ու գաղափարները կյանքի կոչելու համար: Մյուս մասը՝ որ մի գործ անեն և փառք ու պատվի արժանանան: Երրորդ մասը՝ նախորդ երկուսը միասին վերցրած: Հիմա հարց. բացի պադավատները հեծնելուց ու հարկատուների հաշվին օլիգարխի կյանքով ապրելուց և կոնտրաբանդայով փող աշխատելու հնարավորությունից, ինչի՞ն էր պետք իշխանությունը Նիկոլ Փաշինյանին: Ծրագիր չուներ, չունի և չի ունենալու, որովհետև մի լավ բան մտածելու, նախագծելու, հաշվարկելու և իրականացնելու համար ակնհայտորեն ինտելեկտուալ կարողությունները չեն ներում: Գաղափար-գաղափարախոսությունից չխոսենք. այստեղ զրո է, առանց ամաչելու ասում է, որ «իզմեր» չունի, այսինքն՝ շատ ուղիղ խոստովանում է, որ պատեհապաշտ է: Պատվի մասին չխոսենք. պաթոլոգիական ու լիցեմեռ ստախոսը, որ իր շոուներում չի խորշում նույնիսկ իր մանկահասակ երեխաներին օգտագործել, պատիվ չի կարող ունել, նամուս-թասիբ, արժանապատվություն... սին հասկացություններ են իր համար: Լավ, ինչի՞ն էր պետք իշխանությունը՝ կարտաբանդայից եկած երկու կոպեկի՞, լավ տան ու լավ մեքենայի՞»:

Գոնե հիմա, գրում է Միհրան Հակոբյանը, կարող էր պատասխանատվություն ստանձնել, հիվանդ չձևանալ ու գործ անել․

«Ժամ առաջ փակեր երկիրը, ամեն ինչ փակեր և հազարավոր մարդկանց ապրելու շանս տար: Բայց ոչ. նա իբր թե հիվանդ է, փախել մտել է տուն ու ֆեյսբուքով ժողովրդի վրա մուննաթ է գալիս իր իսկ խայտառակ ձախողումների համար: Ճիշտ են ասում, որ շուտով հայտարարելու է՝ ժողովուրդ, դուք եք մեղավոր, որ իմ նման պատուհասին ձեր ուսերի վրա բերեցիք ձեր գլխին դրեցիք»:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Բրազիլիայի նախագահին մեղադրում են կորոնավիրուսի դեմ պատվաստվելու հարցում թույլ տված խարդախությունների համար
Նա հաստատել է, որ չի պատվաստվել․․․
Ադրբեջանում հերթական անգամ երկարացվել է հատուկ կարանտինային ռեժիմը
Ադրբեջանում երկարացվել է կարանտինը...
COVID-19-ի ժամանակ կիրառված սահմանափակումների հետևանքով տնտեսական զարգացումը կարող է 40 տարով դանդաղել աշխարհում
Կարող են գնաճային ռիսկեր դիտվել․․․
Հավատացյալներն ավելի լավ են վերապրել կորոնավիրուսային համաճարակը․ հետազոտություն
Covid-19-ի բացասական հետևանքներից մեկը եղել է հոգեկան առողջությանը հասցված…
Չինացի գիտնականները հայտնաբերել են COVID-19-ը ԱՀԿ-ին տեղեկացնելուց երկու շաբաթ առաջ. WSJ
Չինացի հետազոտողները հայտնաբերել են SARS-CoV-2 վիրուսի գրեթե ամբողջ կառուցվածքը...
Դեղը, որը Թրամփը «հրաշք» է անվանել, աշխարհում 17 հազար մարդու մահվան պատճառ է դարձել
Հակամալարիայի դեղամիջոցը նշանակվել է որոշ հիվանդների, որոնք հոսպիտալացվել են COVID-19-ով համաճարակի առաջին ալիքի ժամանակ...
Ամենաշատ