News
Լրահոս
News
Երեքշաբթի
Ապրիլ 23
Տեսնել լրահոսը

Իսկ ո՞վ/ովքե՞ր էին պարտավոր գոնե 3 ամսում մշակել այս խեղճ մարդկանց թոշակն այլ, ավելի անվտանգ ու արժանապատիվ եղանակով իրենց հասցնելու մեխանիզմը... Հռետորական հարցը Ֆեյսբուքի իր էջում հնչեցրել է փաստաբան Երվանդ Վարոսյանը, մեջբերելով վարչապետ Փաշինյանի էջից գրառումն ու լուսանկարը, որտեղ երեւում է, թե ինչպես են թոշակառուները, խախտելով պարետատան սահմանափակումները, կուտակվել են Հայփոստի բաժանմունքի մուտքի մոտ։

«Թե՞ դա խոսելուց բացի ջանք է պահանջում:

Թե՞ կարևորը ՍԴ-ն սեփականաշնորհելն է», գրել է Երվանդ Վարոսյանը։

Ավելի վաղ, Վարոսյանն անդրադարձել էր նաև Փաշինյանի մեկ այլ գրառման, որում վեջինը կիսվելով «Գլորիա» կարի ֆաբրիկայի աշխատակիցներին տեղափոխող մարդաշատ ավտոբուսի լուսանկարով, գրել էր. «Ահա թե ովքեր և ինչպես են ապահովում ռեկորդային թվեր Հայաստանի համար»։

Վարոսյանը, մասնավորապես, գրել է. «Հայտնաբերվել են նոր մեղավորներ...

Ուրեմն այսպես, ամեն ինչ չափ ու սահման ունի։ Եթե ֆաբրիկան աշխատում է` աշխատողները պիտի գործի գնան, եթե պիտի գնան` պիտի ապահովվի արժանապատիվ ու անվտանգ տրանսպորտով տեղափոխումը։ Եթե չի ապահովվում, այս խեղճ մարդիկ ի՞նչ անեն, ավանա՞կ պահեն տանը, հեծնեն գործի գնա՞ն։

Այս ամենի մեղավորը պետությունն է, հսկողության ու կարգավորման մեխանիզմների բացակայությունը կամ անարդյունավետությունը։ Իսկ թիվ մեկ պատասխանատուի կողմից նման նկար հրապարակելը անլրջության ու անպատասխանատվության գագաթնակետն է։ Նկար ես տեսե՞լ, հրապարակում ես, որ ի՞նչ լինի, դուրս արի այդ անտեր ֆեյսբուկատեպությունից, տեղում անհապաղ այդ հարցը կարգավորիր, կարգավորիր այնպես, որ մեխանիզմն այլևս բացառի որևէ նման բան որևէ քաղաքում։

Հարգելի Նիկոլ Փաշինյան, այս պետությունն ունի ղեկավար, և այդ ղեկավարը դու ես»։

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Եվրահանձնաժողովի ղեկավարը և Pfizer-ի գործադիր տնօրենը ներգրավված են պատվաստանյութի հետաքննվող գործում
Ավելի ուշ նրան են միացել Հունգարիայի և Լեհաստանի կառավարությունները...
Բրազիլիայի նախագահին մեղադրում են կորոնավիրուսի դեմ պատվաստվելու հարցում թույլ տված խարդախությունների համար
Նա հաստատել է, որ չի պատվաստվել․․․
Ադրբեջանում հերթական անգամ երկարացվել է հատուկ կարանտինային ռեժիմը
Ադրբեջանում երկարացվել է կարանտինը...
COVID-19-ի ժամանակ կիրառված սահմանափակումների հետևանքով տնտեսական զարգացումը կարող է 40 տարով դանդաղել աշխարհում
Կարող են գնաճային ռիսկեր դիտվել․․․
Հավատացյալներն ավելի լավ են վերապրել կորոնավիրուսային համաճարակը․ հետազոտություն
Covid-19-ի բացասական հետևանքներից մեկը եղել է հոգեկան առողջությանը հասցված…
Չինացի գիտնականները հայտնաբերել են COVID-19-ը ԱՀԿ-ին տեղեկացնելուց երկու շաբաթ առաջ. WSJ
Չինացի հետազոտողները հայտնաբերել են SARS-CoV-2 վիրուսի գրեթե ամբողջ կառուցվածքը...
Ամենաշատ