News
Լրահոս
News
Շաբաթ
Հուլիս 11
USD
486.73
EUR
549.62
RUB
6.84
ME-USD
0.02
Տեսնել լրահոսը

«Փաստ» թերթը գրում է. «Մեկ միլիոն բնակչի հաշվով վարակվածների թվով Հայաստանը շարունակում է տարածաշրջանում մնալ բացարձակ առաջատար։ Եվ թվում է, թե ստեղծվել է մի իրավիճակ, երբ վարակի տարածումը անվերահսկելի բնույթ է ստացել։

Իշխանության ներկայացուցիչները նույնպես ընդունում են, որ անհնար է դարձել վերահսկել վարակի տարածումը, նույնիսկ հնչում է այն ենթադրությունը, թե այսօր Հայաստանում 18-20 հազարի չափով անսիմպտոմ չախտորոշված դեպքեր կան։

Իսկ այսպիսի իրավիճակում, երբ պարզ չէ, թե ովքեր են վարակակիրները, եւ դրա հետ մեկտեղ տեղեկություններ են շրջանառվում նաեւ թեստերի անբավարար քանակի մասին, իրավիճակի վերահսկողությունը թողնվում է ինքնահոսի։

Այլ խոսքով ասած՝ իշխանություններն արդեն համակերպվել են, որ վարակակիրների թիվը շարունակելու է աճել, եւ ամենացավալին այն է, որ աճելու է նաեւ մահերի թիվը այնքան ժամանակ, մինչեւ կորոնավիրուսի վարակը հասնի իր պիկին։ Սա ցույց տվեց նաեւ երեկվա օրը, երբ նոր հակառեկորդ գրանցեցինք՝ մեկ օրում 517 նոր վարակված, ընդամենը 25 առողջացած եւ... 19 մահ:

Եվ ամենահետաքրքրականն այն է, որ այսպիսի իրավիճակը համընկնում է մի այնպիսի իրադարձության հետ, երբ վարչապետն ու իր ընտանիքը եւս, ցավոք, վարակվում են կորոնավիրուսով։

Վարակվելու մասին Փաշինյանի հայտարարությունը միանշանակ չընդունվեց ֆեյսբուքյան օգտատերերի, հասարակական-քաղաքական շրջանակների կողմից, քանի որ նրանց մի մասը թերահավատորեն է մոտենում այդ ամենին:

Կասկածներն ավելի խորացան այն ժամանակ, երբ, չնայած վարակակիր լինելու հանգամանքին, պարետատան նիստից հետո Փաշինյանի մասնակցությամբ ճեպազրույց տեղի ունեցավ:

Ու պատահական չէ, որ մեկնաբանություններ եղան, որ եթե Նիկոլ Փաշինյանը իրոք վարակված է, ապա ամբողջ պետական ապարատը կարող է վարակված լինել, ինչը կարող է շատ վտանգավոր իրավիճակ ստեղծել նաեւ պետության համար՝ պետական կառավարման տեսանկյունից։

Ինչեւէ, սա առաջին դեպքը չէ, երբ որեւէ պետության ղեկավար վարակվում է կորոնավիրուսով, օրինակ՝ Մեծ Բրիտանիայի վարչապետը, ՌԴ վարչապետը եւս վարակվեցին, սակայն նրանց պարագայում եթե հանրության հետ կապի անհրաժեշտություն էր առաջանում, ապա դա կատարվում էր հեռավար եղանակով։

Մարդիկ հարց են բարձրացնում, թե ինչո՞ւ Փաշինյանը, հայտարարելով ինքնամեկուսացման մասին, միեւնույն ժամանակ բրիֆինգ է կազմակերպում փոխվարչապետի ու առողջապահության նախարարի մասնակցությամբ։

Ընդ որում, վերջիններս նույնիսկ ձեռնոցներով չեն: Երեկ էլ երկու այլ պատասխանատուների հետ էր բրիֆինգ կազմակերպել Փաշինյանը: Կարծիքներ են շրջանառվում, որ սրանով վարչապետը մի քանի քաղաքական մեսիջ է հղում հանրությանը:

Առաջինն այն է, որ ինքը նույնիսկ հիվանդության ժամանակ պատրաստ է ծառայել հանրությանը։ Այս հանգամանքը, ըստ տարբեր մեկնաբանությունների, ավելի շատ PR նպատակի է ծառայեցվում՝ ցույց տալու համար, որ իշխանություններն ամեն ջանք գործադրում են համավարակի դեմ պայքարում։

Ի դեպ, այս ասպեկտում արձանագրենք, որ վերջին 10 օրվա ընթացքում պարետատան նիստերից հետո ասուլիս տալիս է հենց վարչապետը՝ ամեն անգամ երկու պաշտոնյայի կցելով որպես «բեք-վոկալ»:

Այսպիսով, փաստացի ստացվում է, որ վարչապետն ամբողջ ընթացքը վերցրել է իր ձեռքը՝ նաեւ ցույց տալով, որ փաստացի դժգոհ է թե՛ Ավինյանից, թե՛ Թորոսյանից: 

Սա պարզ մեխանիզմ է. եթե ամեն ինչ գնալով վատանում է, այսպես թե այնպես, առաջին մեղավորը Փաշինյանն է լինելու: 

Իսկ եթե բախտներս բերի ու կարողանանք արագ հաղթահարել այս վիճակը, դափնիները միայն նրան կհասնեն, քանի որ ոչ ոք չկարողացավ գործ անել, մինչեւ վարչապետն իր բոլոր գործերը թողած՝ արդեն անմիջականորեն չվերցրեց իր ձեռքը նաեւ պարետատան գործունեությունը»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
«Ժողովուրդ». Էրիկ Գրիգորյանին փոխարինող չեն գտնում. ինչ ճակատագիր է սպասվում նախարարությանը
Ավելին, «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ իշխանության ներսում...
«Ժողովուրդ». Արդարադատության նախարարի տեղակալներից մեկի հաստիքը թափուր կմնա
Այսպիսով, Արդարադատության նախարարությունում սեպտեմբերին...
«Հրապարակ». ԼՀԿ-ն իր կորցրած մանդատի հարցով գնալու է մինչեւ վերջ. սպառելու է բոլոր ընթացակարգերը եւ դիմի ՍԴ
ԿԸՀ-ն արձանագրեց․ չկան իրավական հիմքեր, ըստ որոնց՝ հնարավոր է վերականգնել որեւէ խմբակցության մանդատ...
«Ժողովուրդ». Ի՞նչ հարցեր են ընդգրկված դատավորների ընդհանուր ժողովում. հայտնի ՍԴ դատավորի թեկնածուի անունը
Բացի այդ, մեր տեղեկություններով՝ հենց այդ օրը Դատավորների ընդհանուր ժողովը...
«Հրապարակ». ԿԳՄՍՆ-ում տեղափոխություններ են սպասվում. ով հրաժեշտ կտա պաշտոնին
Մենք կապվեցինք նրա հետ եւ հարցրինք՝ ճի՞շտ է, որ իրեն...
«Ժողովուրդ». Ծախսել են, բայց չգիտեն՝ որքան. ինչու է առողջապահության նախարարությունը թաքցնում տվյալները
Հետաքրքրվել էինք նաեւ, թե որքան գումար է հատկացվել 1 անձի համար՝ բուժում սնունդ, գիշերակաց եւ այլն...