News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

«Ժողովուրդ» թերթը գրում է․ «1991-2018 թվականներին մարդու իրավունքների խախտումների վերհանման եւ բացահայտման նպատակով ստեղծվելիք «Փաստահավաք հանձնաժողով»-ում ՀՀ իշխանությունները մտադիր են ներգրավել բացառապես միայն հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներին: 

«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ հանձնաժողովը ունենալու է մոտ 20 անդամ, որոնք չպետք է ունենան քաղաքական, կուսակցական պատկանելիություն եւ լինեն բացարձակապես անկախ, որպեսզի կարողանան, այսպես ասած, հետաքննություն իրականացնել՝ պարզելու համար, թե այդ ժամանակահատվածում մարդու իրավունքներին առնչվող ինչ խախտումներ են կատարվել: Իշխանությունները նաեւ քննարկում են այն հարցը, որ հանձնաժողովում ընդգրկվեն մասնագիտությամբ լրագրողներ, ովքեր կկարողանան հետաքննություն իրականացնել ու փաստաղթղեր գտնել այդ տարիների հետ կապված:

Ըստ մեր տեղեկությունների՝ «Փաստահավաք հանձնաժողովի մասին» օրենքի եւ հարակից օրենքների նախագծերը, երբ հասնի Ազգային Ժողով, քննարկվում է տարբերակ, որ այն խորհրդարանում, որպես հարակից զեկուցող, ներկայացնի ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Արուսյակ Ջուլհակյանը: Փաստահավաք խմբի աշխատանքները ուղարկվելու են համապատասխան իրավական մարմիններ գործերին ընթացք տալու համար: Իսկ արդեն վերջին փուլում հանձնաժողովի աշխատանքներին իր քաղաքական գնահատականն է տալու խորհրդարանը»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Գառնիկ Դանիելյանը դուրս է եկել հիվանդանոցից եւ մեկնում է Կիրանց
Նա և պատգամավոր Ասպրամ Կրպեյանը շարժվում են միանալու Կիրանց գյուղի...
Սևբերետավորները ճանապարհի երկայնքով շարք են կազմել՝ թույլ չտալով տավուշեցիներին դուրս գալ փողոց
Հայաստան-Վրաստան միջպետական ճանապարհի Կիրանցի հատվածը փակ է արդեն մի քանի օր...
Ոտքի, քանի չի հանձնել. Պաստառներ Երևանի վարչական շրջաններում
Հիշեցնենք, որ այսօր փակվել է Երևան-Մեղրի միջպետական ճանապարհի Տիգրանաշենի...
Քաղաքացիները փակել են Երեւան–Թբիլիսի ճանապարհը Լոռու Վահագնաձոր գյուղում
Արդեն մեր տանը քնելուց ունենք անվտանգության խնդիր...
Պարեկներն այսօր կրկին երկկողմանի փակել են Բաղանիս–Ոսկեպար ճանապարհը (ֆոտո)
Այս պահին Ոսկեպարից Բաղանիս կարելի է հասնել շրջանցիկ ճանապարհով...
Անհնազանդության ակցիաներ հանրապետության ամբողջ տարածքում. ոստիկանները բերման են ենթարկում քաղաքացիներին (ֆոտո)
Ոստիկանության պաշտոնական տվյալով` 14:00-ի դրությամբ բերման է ենթարկվել 29 անձ, որոնցից 17-ը` մայրաքաղաքում...
Ամենաշատ