News
Լրահոս
News
Շաբաթ
Հուլիս 11
USD
486.73
EUR
549.62
RUB
6.84
ME-USD
0.02
Տեսնել լրահոսը

«Հրապարակ» թերթը գրում է. «Ուշադիր ուսումնասիրում ենք ՊԵԿ-ի թափուր պաշտոնները զբաղեցնելու ցուցակները ու հետաքրքիր անուններ ենք գտնում: Մայիսին թափուր պաշտոնների հավակնորդների թվում գտել էինք ԱԺ իմքայլական պատգամավոր Հովհաննես Աղազարյանի որդուն՝ Վահե Աղազարյանին:

Մրցույթի 37 մասնակիցներից ՊԵԿ հանձնաժողովը հենց պատգամավորի որդուն էր արժանի համարել «Զվարթնոցում» մաքսավոր աշխատելու համար: Այս անգամ էլ, ուշադիր զննելով հարկային ծառայության թափուր պաշտոնը որոշակի ժամկետով զբաղեցնելու մրցույթի ընթացքը, նկատեցինք, որ Նոր Նորքի բաժնում ավագ տեսուչ է նշանակվել ՀՀԿ-ական նախկին պատգամավոր Տաճատ Վարդապետյանի որդին՝ Ասքանազ Վարդապետյանը:

Լավ է, իհարկե, որ «սեւերի» զավակներն էլ են կարողանում մեր հեղափոխական ժամանակներում հարկայինի տեսուչի պաշտոնին տեղավորվել: Բայց հարցն այն է, որ Ասքանազ Վարդապետյանն այնքան էլ պատշաճ վարքով չի առանձնանում:

2018 թվականի օգոստոսին նա Կիեւյան փողոցում, իր տնից ոչ հեռու, տաքսու վարորդ էր ծեծել՝ 34-ամյա Արտակ Վարաժյանին, հետո էլ, ինչպես հայտնել էր տաքսու վարորդը, Ասքանազ Վարդապետյանը կոտրել էր խեղճ վարորդի «Opel»-ի հայելիներն ու դուռը:

«Ոստիկանների ձեռնարկած գործողությունների շնորհիվ Ա. Վարդապետյանը ներկայացել է ոստիկանության Արաբկիրի բաժին։ Փաստի առթիվ հետաքննչական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում, նշանակվել են ինչպես դատաբժշկական, այնպես էլ դատաապրանքագիտական փորձաքննություններ»,- այն ժամանակ հայտնել էր ոստիկանությունը: Թե ինչ եղավ հետո՝ իրավապահները լռում են: Հավանաբար, վարորդը չի բողոքել, ինչպես սովորաբար լինում է նման դեպքերում»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
«Ժողովուրդ». Էրիկ Գրիգորյանին փոխարինող չեն գտնում. ինչ ճակատագիր է սպասվում նախարարությանը
Ավելին, «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ իշխանության ներսում...
«Ժողովուրդ». Արդարադատության նախարարի տեղակալներից մեկի հաստիքը թափուր կմնա
Այսպիսով, Արդարադատության նախարարությունում սեպտեմբերին...
«Հրապարակ». ԼՀԿ-ն իր կորցրած մանդատի հարցով գնալու է մինչեւ վերջ. սպառելու է բոլոր ընթացակարգերը եւ դիմի ՍԴ
ԿԸՀ-ն արձանագրեց․ չկան իրավական հիմքեր, ըստ որոնց՝ հնարավոր է վերականգնել որեւէ խմբակցության մանդատ...
«Ժողովուրդ». Ի՞նչ հարցեր են ընդգրկված դատավորների ընդհանուր ժողովում. հայտնի ՍԴ դատավորի թեկնածուի անունը
Բացի այդ, մեր տեղեկություններով՝ հենց այդ օրը Դատավորների ընդհանուր ժողովը...
«Հրապարակ». ԿԳՄՍՆ-ում տեղափոխություններ են սպասվում. ով հրաժեշտ կտա պաշտոնին
Մենք կապվեցինք նրա հետ եւ հարցրինք՝ ճի՞շտ է, որ իրեն...
«Ժողովուրդ». Ծախսել են, բայց չգիտեն՝ որքան. ինչու է առողջապահության նախարարությունը թաքցնում տվյալները
Հետաքրքրվել էինք նաեւ, թե որքան գումար է հատկացվել 1 անձի համար՝ բուժում սնունդ, գիշերակաց եւ այլն...