News
Լրահոս
News
Շաբաթ
Հուլիս 11
USD
486.73
EUR
549.62
RUB
6.84
ME-USD
0.02
Տեսնել լրահոսը

Պենտագոնը մոտ 1,6 հազար զինծառայողների է ուղարկել ԱՄՆ մայրաքաղաքի արվարձաններ՝ կապված Մինեապոլիսում (Մինեսոտա նահանգ) աֆրոամերիկացի Ջորջ Ֆլոյդի մահվանից հետո սկսված անկարգությունների հետ: Այս մասին հայտնել է Reuters գործակալությունը՝ վկայակոչելով ամերիկյան պաշտպանական գերատեսչության պաշտոնական ներկայացուցիչ Ջոնաթան Հոֆմանին:

«Կանոնավոր զորքերի զինվորները տեղակայված են վաշինգտոնյան կոնգլոմերացիայի ռազմական բազաներում, բայց ոչ բուն Վաշինգտոնում»,- ասել է Հոֆմանը: Պենտագոնի ներկայացուցիչը նշել է, որ «զինվորականները բարձր պատրաստականության վիճակում են», բայց քաղաքացիական իշխանությունների գործողություններին չեն օգնում:

Մինեապոլիսում Ֆլոյդի մահվանից հետո ԱՄՆ շատ նահանգներում ընթանում են բողոքի զանգվածային ցույցեր եւ տեղի են ունենում անկարգություններ: Անկարգությունների դեմ պայքարում տեղական իրավապահ մարմիններին է հաճախ միանում ազգային գվարդիան, շուրջ 40 քաղաքներում, ներառյալ Վաշինգտոնում եւ Նյու Յորքում մտցվել է պարետային ժամ:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
36-ամյա զինծառայողը Կոտայքի մարզում Mercedes-ով բախվել է բետոնե էլեկտրասյանը
Վթարի հետևանքով օպերատիվորեն դեպքի վայր…
Ամերիկացին մոր դագաղում անհայտ կնոջ է հայտնաբերել
75-ամյա Քեթրին Բ. Ուայթի դին պետք է լիներ դագաղի մեջ՝ Alexander Funeral Home-ում, բայց նրա տեղը զբաղեցրել է 91-ամյա Իլիզ Մաքկինիսի դին․․․
Հնդկաստանում ոստիկանները կրակ են բացել տղամարդու ուղղությամբ, ով մեղադրվում է 8 ոստիկանի սպանության մեջ
«ՈՒԱԶ»-ը Հաղարծին գյուղում հետընթացի ժամանակ կողաշրջվել է. 38-ամյա վարորդը տեղում մահացել է
Հուլիսի 9-ին, ժամը 19.30-ի սահմաններում, «ՈւԱԶ» մակնիշի ավտոմեքենան Տավուշի...
«Աջարաբեթ․էյեմ» բուքմեյքերական գլխավոր գրասենյակում ռումբի տեղադրման մասին ահազանգ է ստացվել. ԱԻՆ
Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Երեւան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ, քաղաքացիական…
Ադրբեջանում ԱԳՆ-ի բարձրաստիճան պաշտոնյաներ են ձերբակալվել
Ֆաիք Բաղիրովը եւ Իլհար Ալիեւը ձերբակալվել են արտաքին գործերի նախարարության՝ ավելի վաղ ձերբակալված պաշտոնյաների ցուցմունքների հիման վրա․․․