News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը

Առնվազն 11 մարդ է զոհվել աֆրոամերիկացի Ջորջ Ֆլոյդի մահվան կապակցությամբ ԱՄՆ-ում բռնկված բողոքի ցույցերի եւ անկարգությունների ընթացքում, հայտնում է ՏԱՍՍ-ը՝ վկայակոչելով KTLA-ն:

Զոհերը Չիկագոյի (Իլինոյս), Դեթրոյթի (Միչիգան), Օմահայի (Նեբրասկա), Դեվենպորտի (Այովա), Օքլենդի (Կալիֆորնիա) եւ Լուիիսվիլի (Կենտուկի) բնակիչներն են: Մահացածների մեծ մասը աֆրոամերիկացիներ են:

Օքլենդում սպանվել է անվտանգության դաշնային ծառայության 53-ամյա սեւամորթ աշխատակից Դեյվ Պատրիկ Անդերվուդը, նրա գործընկերը ծանր վիրավորվել է: Օմահայում 22-ամյա սեւամորթ Ջեյմս Սքարլոքը սպանվել է, երբ մի խումբ հանցակիցների հետ ծեծի էր ենթարկում սպիտակամորթ տղամարդուն: Ծեծի ընթացքում վերջինիս հաջողվել է հանել ատրճանակաը եւ կրակել նրա վրա: Հեռուստաալիքը հայտնում է նաեւ հարյուրավոր տուժածների մասին ԱՄՆ-ի տարբեր քաղաքներում, սակայն նրանց ճշգրիտ թիվը դեռ հնարավոր չէ պարզել:

Associated Press գործակալության վերջին գնահատականների համաձայն՝ վերջին մի քանի օրվա ընթացքում ԱՄՆ-ում բողոքի ցույցերի եւ անկարգությունների ընթացքում մոտ 4.4 հազար մարդ է  ձերբակալվել: Նրանց, մասնավորապես, մեղադրանք է առաջադրվել թալանի, պարետային ժամի խախտման, ճանապարհները փակելու համար:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Բելառուսում ձերբակալել են «ազատության» թեմայով բանաստեղծություններ գրող տղամարդու
Ուժայինները հրաժարվել են ձերբակալվածի ստեղծագործություններից հատվածներ մեջբերել, քանի որ դրանք «ատելություն ու վիրավորանք են հրահրում»...
Սանկտ Պետերբուրգի քոլեջում ուսուցիչը դասի ժամանակ կրակ է բացել դատարկ փամփուշտներով
Ուսուցիչը որոշել է իմպրովիզ անել և կրակ է բացել դատարկ փամփուշտներով: Աշակերտները վախեցել են և թաքնվել...
Փարիզում Իրանի հյուպատոսություն պայթուցիկներով ներխուժած տղամարդը բերման է ենթարկվել. ԶԼՄ-ներ
Հեռուստաալիքի տվյալներով՝ իրավախախտին հարցաքննում են BRI Հատուկ քննչական և արագ արձագանքման բրիգադի աշխատակիցները...
Դավիթ Տոնոյանի գործը չի ունեցել իրավական որևէ հիմք. Այս ամենը քաղաքական ուղիղ հրահանգի արդյունք է. փաստաբաններ
Արդեն 2 տարի և 7 ամիս է, ինչ կալանավորված է ՀՀ պաշտպանության նախկին…
Անհայտ անձը սպառնում է պայթեցնել Փարիզում Իրանի հյուպատոսությունը. լրատվամիջոց
Դրա տեղեկություններով՝ ոստիկանները փակել են մետրոյի վեցերորդ գիծը և շրջափակել շենքի շրջակայքը...
Արայիկ Հարությունյանի՝ «Մոշիկ» մականունով հայտնի խորհրդականը՝ ծեծկռտուքի մասնակից. 24news.am
Արայիկ Հարությունյանի օգնականն ու ընկերը եղել են ալկոհոլ օգտագործած վիճակում և իրենց պահել են ոչ պատշաճ…
Ամենաշատ