News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը երեքշաբթի Ինդիանա նահանգում հաղթել է նախնական ընտրություններում (փրայմերիզում), հայտնում է CBS հեռուստաալիքը:

Այս նահանգում հաղթել է նաեւ Դեմոկրատական կուսակցությունից ամերիկյան վարչակազմի ղեկավարի պաշտոնի թեկնածուի հավակնորդ Ջոզեֆ Բայդենը:

Հանրապետական կուսակցության նախընտրական համազգային համագումարը, որի ժամանակ Թրամփի թեկնածությունը պետք է առաջադրեն երկրորդ ժամկետում նախագահի պաշտոնին, նախապես ծրագրված էր անցկացնել օգոստոսի 24-27-ը Շառլոտ քաղաքում (Հյուսիսային Կարոլինա նահանգ): Սակայն նահանգապետ Ռոյ Քուփերը հայտարարել է, որ համավարակի պատճառով չի կարող երաշխավորել միջոցառման անցկացումը:

Թրամփը հայտարարել է, որ հիմա հանրապետականները համագումարի կազմակերպման համար նոր նահանգ են որոնում:

ԱՄՆ նախագահական ընտրությունները տեղի են ունենալու նոյեմբերի 3-ին:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ