News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Հունիսի 3-ին Հայաստանի Ազգային ժողովի նիստին երկրորդ եւ վերջնական ընթերցմամբ պատգամավորները մի շարք օրենսդրական փոփոխություններ են հաստատել գործող օրենքներում:

Այդ թվում՝

Քրեական դատավարության օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին օրինագիծը (հեղինակներ՝ Նիկոլայ Բաղդասարյան, Արուսյակ Ջուլհակյան. «այո»՝ 113, միաձայն),

«Բանկային գաղտնիության մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին օրինագիծը («կողմ»՝ 82, «դեմ»՝ 30);«Սպառողական վարկավորման մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին օրինագիծը («կողմ»՝ 112, միաձայն),

«Ոստիկանության մասին» եւ հարակից օրենքներում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին օրինագծերի փաթեթը («կողմ»՝112, միաձայն),

Քրեական դատավարության օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին օրնագիծը («կողմ»՝ 110, միաձայն),

«Հանրաքվեի մասին» օրենքում եւ հարակից օրենքներում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին օրինագծերի փաթեթը («կողմ»՝ 82, «դեմ»՝ 17),

Քրեական դատավարության օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին օրինագծերը (հեղինակներ ՝ Նիկոլայ Բաղդասարյան, Սոնա Ղազարյան, «կողմ»՝ 113, միաձայն),

«Ֆինանսական համակարգի միջնորդի մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին օրինագծերի փաթեթ («կողմ»՝ 111, միաձայն),

Քաղաքացիական օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին օրինագիծը  (հեղինակ՝ «Լուսավոր Հայաստանի»; «կողմ»՝ 111, միաձայն),

«Արժեթղթերի շուկայի մասին» օրենքում եւ հարակից օրենքներում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին օրինագծերի փաթեթը («կողմ»՝ 80, «դեմ»՝ 31):

Դրանից բացի, խորհրդարանականներն առաջին ընթերցմամբ հավանություն տվեցին մի շարք այլ օրենսդրական նախաձեռնությունների:

Դրանց թվում են՝

«Բանկային ավանդներ ներգրավելու մասին» օրենքում եւ կից օրենքներում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին օրինագծերի փաթեթը («կողմ»՝ 113, միաձայն),

«Ֆիզիկական անձանց բանկային ավանդների փոխհատուցման երաշխավորման մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին օրինագիծը («կողմ»՝ 111, ձեռնպահ՝ 2),

«Արժույթի կարգավորման եւ արժույթի վերահսկման մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին օրինագիծը («կողմ»՝ 113, միաձայն),

Քրեադատավարական օրենսգրքում լրացումներ կատարելու մասին օրինագիծը (հեղինակներ՝ Սերգեյ Ատոմյան, Սոնա Ղազարյան, «կողմ»՝ 112, միաձայն),

Քրեադատավարական օրենսգրքում լրացումներ կատարելու մասին օրինագիծը (նախաձեռնող՝ Կառավարություն),

«Նոտարիատի մասին» օրենքում եւ կից օրենքներում լրացումներ կատարելու մասին օրինագծերի փաթեթը («կողմ»՝ 113, միաձայն),

«Սնանկության մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին օրինագիծը («կողմ»՝ 113, միաձայն),

Քաղաքացիական օրենսգրքում եւ կից օրենքներում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին օրինագծերի փաթեթը (նախաձեռնող՝ Կառավարություն, «կողմ»՝ 113, միաձայն),

Դատական օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին օրինագիծը (հեղինակ՝ Արման Բաբաջանյան, «կողմ»՝ 109, միաձայն):

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ