News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

ՀՀ քննչական կոմիտեի նախագահ Հայկ Գրիգորյանն աշխատանքային խորհրդակցություն է անցկացրել՝ ՀՀ քննչական կոմիտեի ղեկավար կազմի եւ կառուցվածքային ստորաբաժանումների պետերի  մասնակցությամբ:

Զեկուցվել է, որ ՀՀ քննչական կոմիտեի տարածքային քննչական վարչությունների գործունեության վերահսկողության գլխավոր վարչությունում կատարված ուսումնասիրության համաձայն՝ ՀՀ քննչական կոմիտեի ենթակա ստորաբաժանումների վարույթում 2019թ. ընթացքում գույքի գաղտնի հափշտակության դեպքերի վերաբերյալ  քննված քրեական գործերից 66.56%-ի նախաքննությունն իրականացվել է Երեւան քաղաքում, 32.3%-ը` մարզերում, 1%-ը` Զինվորական քննչական գլխավոր վարչությունում, 1-ը՝ Հատկապես կարեւոր գործերի քննության գլխավոր վարչությունում:

Գույքի գաղտնի հափշտակության դեպքերով քննված քրեական գործերի 23.6%-ը եղել են բնակարանային գողությունների դեպքերի առթիվ հարուցված գործեր. Երեւան քաղաքում՝ 52.35%-ը, մարզերում՝ 47.6%-ը, 0.22 %-ը՝ Զինվորական քննչական գլխավոր վարչությունում, 1-ը՝ Հատկապես կարեւոր գործերի  քննության գլխավոր վարչությունում:

Բնակարանային գողությունների դեպքերով քննված գործերի 20.4%-ը բացահայտվել է:  Նշված քրեական գործերից 6.4%-ը՝ 168 անձի նկատմամբ, մեղադրական եզրակացությամբ կամ բժշկական բնույթի հարկադրանքի միջոց կիրառելու որոշմամբ, ուղարկվել է դատարան, 1.7%-ը կարճվել է, 71.1%-ը  կասեցվել է, որից 10%-ը միացվել է այլ քրեական գործի, 1.9%-ն ուղարկվել է այլ մարմին,  իսկ 7.4%-ը  փոխանցվել է 2020թ:

2019թ. ընթացքում բնակարանային գողության դեպքերով քննված քրեական գործերով որպես մեղադրյալ է ներգրավվել 195 անձ, որոնցից 65-ի կամ 33.3%-ի նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը:

Ըստ ուսումնասիրության՝ բնակարանային գողություն կատարած 195 մեղադրյալներից  միայն 16-ն են մշտապես ունեցել աշխատանք, իսկ 24 անչափահաս մեղադրյալներից՝ 11-ն են հաճախել կրթական հաստատություններ:

Արձանագրված դեպքերով պատճառված նյութական վնասի չափը կազմել է 1.481.458.831 ՀՀ դրամ, որից վերականգնվել է 43.541.590 ՀՀ դրամ կամ պատճառված վնասի 2.9%-ը: Բացահայտված բոլոր դեպքերով մեղադրյալների գույքի վրա դրվել է կալանք:

2019թ. ընթացքում արձանագրված բնակարանային գողությունների 57.4%-ը կատարվել են բազմաբնակարան շենքերի բնակարաններից, իսկ առանձնատներից՝ 39.1%, 3.35%-ը կատարվել է բնակարան հանդիսացող այլ վայրերից: Արձանագրված բնակարանային գողություններից  42.9%-ը կատարվել են գիշերային ժամին' ժամը 22:00-ից մինչեւ 07:00-ն ընկած ժամանակահատվածում, 41.3%-ը' ցերեկը, իսկ 15.7%-ը հնարավոր չի եղել հստակ պարզել հանցագործության կատարման կոնկրետ ժամանակահատվածը:

Ուսումնասիրությամբ պարզվել է, որ 2019թ. արձանագրված բնակարանային գողության դեպքերից 6.8%-ի դեպքում բազմաբնակարան շենքերի մուտքերում առկա են եղել էլեկտրոնային փականներ, իսկ 2,2%-ի դեպքում՝ տեսանկարահանող սարքեր:

Հաշվետու ժամանակահատվածում բնակարանային գողությունների դեպքերի վերլուծությունից կարելի է փաստել, որ դրանց կատարման եղանակները տարաբնույթ են: Այսպես 27.9%-ը կատարվել են մուտքի դռան փականի միջուկը կոտրելով, 21.5%-ը՝ հարմարեցված բանալու օգտագործմամբ, 14.7%-ը ճաղավանդակները կամ պատուհանները տեխնիկական միջոցների գործադրմամբ վնասելով, իսկ 35.7%-ը՝ բաց պատուհանից կամ դռնից մուտք գործելով:

Ամփոփելով խորհրդակցությունը՝ Հայկ Գրիգորյանը համապատասխան հանձնարարականներ է տվել բարձրացված  հարցերին լուծումներ տալու առնչությամբ:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Նիգերիայում ավելի քան 100 բանտարկյալ է փախել բանտից
Երկրի ուղղիչ ծառայությունը հայտնել է, որ փախուստի է հանգեցրել անձրևի հետևանքով Սուլեջայի բանտի շենքի, ինչպես նաև պարսպի փլուզրումը...
Եվրոպոլը ձերբակալել է Վրաստանի ինը քաղաքացու՝ եվրոպական գրադարաններից հազվագյուտ գրքերի գողության առնչությամբ
Գործակալությունը նշել է, որ նրանց գործունեության արդյունքում հասցված ընդհանուր վնասը կազմում է 2,5 միլիոն եվրո...
Երևանում հանրահավաքի ժամանակ ոստիկանին հարվածելու կասկածանքով ձերբակալվել է կին քաղաքացի. ՔԿ
ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական…
Էդգար Ղազարյանն ազատ է արձակվել
Հիշեցնենք, որ այսօր Չարենցի փողոցում բողոքի ակցիայի ժամանակ Ոստիկանական մեծ...
Ղազախստանում նավթարդյունահանման մոտ 450 հորատանցք շարունակում է հեղեղված մնալ
Ընդհանուր առմամբ, փրկարարական և ջրհեղեղների դեմ պայքարում ներգրավված է ավելի քան 32 հազար մարդ, 4 հազար միավոր տեխնիկա և 13 ինքնաթիռ
ՄԻՊ–ի հանձնարարությամբ արագ արձագանքման խմբեր են մեկնել Ոստիկանության բաժիններ, այդ թվում՝ Նոյեմբերյանի բաժին
Լրատվամիջոցներում, սոցիալական հարթակներում տարածված տեղեկության, ինչպես...
Ամենաշատ