News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը


Այն հանգամանքը, որ քաղաքացիները արդեն տեւական ժամանակ չեն հետեւում ցուցումներին, դա արդեն անվստահություն է առողջապահության նախարարին։ Այս մասին այսօր՝ հունիսի 3-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Մանե Թանդիլյանը:

«Կառավարությունը կորոնավիրուսի դեմ պայքարը ձախողել է, որովհետեւ յուրաքանչյուր միջոցառում անհրաժեշտ էր անել պատեհաժամ։ Սա այն հանգամանքն է, որ 1 կամ 2 օր ուշացումը կարող է լիներ ճակատագրական եւ այդպես էլ եղավ։ Կորոնավիրուսի նկատմամբ անլուրջ վերաբերմունքը տարածվեց ժողովրդի մեջ։ Հույս ունեմ, որ մեր քաղաքացիներն ավելի խոհեմ կգտնվեն քան Կառավարությունը, ով ժամանակին հեգնում էր վիրուսի տարածումը, իսկ հիմա խուճապի մեջ է»,- ասաց պատգամավորը։

Անդրադառնալով Վանաձորի «Գլորիա» կարի ֆաբրիկայի մեծ քանակությամբ աշխատակիցների՝ ավտոբուս մուտք գործելու լուսանկարին եւ քննադատությանը, Թանդիլյանն ասաց. «Իսկ այդ քաղաքում կա՞ն բավականաչափ ավտոբուսներ, տեղյա՞կ է Կառավարությունը։ Այստեղ տեսնում եմ Կառավարության անկարողությունը»։

Թանդիլյանը նշեց, որ համավարակի դեմ պայքարը Կառավարությունն աստիճանաբար պատասխանատվությունը դնում է քաղաքացիների ուսերին. «Ժողովուրդն ականատես է լինում, որ Կառավարությունն արտակարգ դրության պայմաններում ունակ չէ պաշտպանելու իր ժողովրդին եւ աստիճանաբար օտարում է այդ պատասխանատվությունն իրենից։ Մենք պետք է ամբարտավանություն ու մեծամտությունը մի կողմ դնել եւ ներգրավվենք արտերկրից մասնագետներ, որոնք կարող են ասել՝ ինչպես դուրս գալ այս իրավիճակից»։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Բրազիլիայի նախագահին մեղադրում են կորոնավիրուսի դեմ պատվաստվելու հարցում թույլ տված խարդախությունների համար
Նա հաստատել է, որ չի պատվաստվել․․․
Ադրբեջանում հերթական անգամ երկարացվել է հատուկ կարանտինային ռեժիմը
Ադրբեջանում երկարացվել է կարանտինը...
COVID-19-ի ժամանակ կիրառված սահմանափակումների հետևանքով տնտեսական զարգացումը կարող է 40 տարով դանդաղել աշխարհում
Կարող են գնաճային ռիսկեր դիտվել․․․
Հավատացյալներն ավելի լավ են վերապրել կորոնավիրուսային համաճարակը․ հետազոտություն
Covid-19-ի բացասական հետևանքներից մեկը եղել է հոգեկան առողջությանը հասցված…
Չինացի գիտնականները հայտնաբերել են COVID-19-ը ԱՀԿ-ին տեղեկացնելուց երկու շաբաթ առաջ. WSJ
Չինացի հետազոտողները հայտնաբերել են SARS-CoV-2 վիրուսի գրեթե ամբողջ կառուցվածքը...
Դեղը, որը Թրամփը «հրաշք» է անվանել, աշխարհում 17 հազար մարդու մահվան պատճառ է դարձել
Հակամալարիայի դեղամիջոցը նշանակվել է որոշ հիվանդների, որոնք հոսպիտալացվել են COVID-19-ով համաճարակի առաջին ալիքի ժամանակ...
Ամենաշատ