News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Չինաստանում անցած օրվա ընթացքում գրանցվել է կորոնավիրուսով վարակման մեկ նոր դեպք, ինչպես նաեւ 4 ասիմպտոմ վարակակիր, ապաքինվել է մեկ պացիենտ, մահվան դեպքեր չեն եղել, նշված է Չինաստանի առողջապահության հարցերով պետական կոմիտեի հաղորդագության մեջ, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն:

Հստակեցվում է, որ հայտնաբերված միակ նոր դեպքը բերովի է եւ գրանցվել է Գուանդուն նահանգում:

Մայրցամաքային Չինաստանում համաճարակի ամբողջ ընթացքում հայտնաբերվել է կորոնավիրուսային ինֆեկցիայով վարակման 83 021 դեպք (մեկ օր առաջ նշվում էր 83 022 – խմբ.), ապաքինվել է 78 314 մարդ (մեկ օր առաջ նշվում էր 78 315 – խմբ.), հիվանդանոցներում են COVID-19-ով 73 պացիենտներ, մահացել է 4634-ը: Բերովի դեպքերը կազմում են 1762, ապաքինվել է 1699 մարդ:

Կոմիտեն թվերի շտկումը պատճառաբանել է վիճակագրական տվյալների ճշտմամբ:

Երկրի իշխանությունները ապրիլի 1-ից սկսել են հրապարակել նաեւ հիվանդության առանց ախտանիշների ընթացքով դեպքերի մասին տվյալները: Անցած օրվա ընթացքում հայտնաբերվել է այդպիսի 4 դեպք, որից 2-ը տեղական են, 2-ը՝ բերովի: Անցած օրվա ընթացքում կարանտինից դուրս է եկել 18 մարդ, որոնց մոտ կորոնավիրուսի ախտորոշման թեստը դրական է եղել, բայց հիվանդությանը հատուկ ոչ մի ախտանիշ չի դրսեւորվել: Շարունակում են հսկողության տակ մնալ 357 ասիմպտոմ վարակակիրներ, սակայն հայտնի չէ, թե Չինաստանում նրանք ընդհանուր քանիսն են եղել համաճարակի ժամանակ:

Հոնկոնգում համաճարակի ամբողջ ժամանակահատվածում հայտնաբերվել է վարակման 1093 դեպք (4 մարդ մահացել է, 1038-ը՝ ապաքինվել), Մակաոյում հայտնաբերվել է 45 դեպք (45-ն էլ արդեն դուրս են գրվել), Թայվանում վարակվել է 443 մարդ (7-ը մահացել է, 427-ը՝ ապաքինվել):

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Եվրահանձնաժողովի ղեկավարը և Pfizer-ի գործադիր տնօրենը ներգրավված են պատվաստանյութի հետաքննվող գործում
Ավելի ուշ նրան են միացել Հունգարիայի և Լեհաստանի կառավարությունները...
Բրազիլիայի նախագահին մեղադրում են կորոնավիրուսի դեմ պատվաստվելու հարցում թույլ տված խարդախությունների համար
Նա հաստատել է, որ չի պատվաստվել․․․
Ադրբեջանում հերթական անգամ երկարացվել է հատուկ կարանտինային ռեժիմը
Ադրբեջանում երկարացվել է կարանտինը...
COVID-19-ի ժամանակ կիրառված սահմանափակումների հետևանքով տնտեսական զարգացումը կարող է 40 տարով դանդաղել աշխարհում
Կարող են գնաճային ռիսկեր դիտվել․․․
Հավատացյալներն ավելի լավ են վերապրել կորոնավիրուսային համաճարակը․ հետազոտություն
Covid-19-ի բացասական հետևանքներից մեկը եղել է հոգեկան առողջությանը հասցված…
Չինացի գիտնականները հայտնաբերել են COVID-19-ը ԱՀԿ-ին տեղեկացնելուց երկու շաբաթ առաջ. WSJ
Չինացի հետազոտողները հայտնաբերել են SARS-CoV-2 վիրուսի գրեթե ամբողջ կառուցվածքը...
Ամենաշատ