News
Լրահոս
News
Երեքշաբթի
Ապրիլ 23
Տեսնել լրահոսը

Երեքշաբթի ամերիկյան Google կորպորացիայի դեմ հավաքական հայց է ներկայացվել՝ կապված միլիոնավոր օգտատերերի մասնավոր կյանքի մեջ ապօրինի ներխուժելու մեղադրանքների հետ: Reuters գործակալությունն այսօր հայտնել է, Alphabet ամերիկյան հոլդինգին, որի մեջ է մտնում Google-ը, սպառնում է 5 մլրդ դոլարի տուգանք:

«[Google-ը] չի կարող մասնակցել համակարգիչ կամ հեռախոս ունեցող փաստացի յուրաքանչյուր ամերիկացու տվյալների գաղտնի եւ չթույլատրված հավաքմանը»,- փաստաթղթից քաղվածքներ է հրապարակել գործակալությունը:

Ըստ Reuters-ի տեղեկությունների՝ Կալիֆոռնիայի դաշնային դատարան ներկայացված բողոքի համաձայն կորպորացիան գաղտնի կերպով օգտատերերի մասին տեղեկությունները հավաքում է ծառայության միջոցով, որը նախատեսված է Google Analytics կայքի, Google Ad Manager գովազդի մենեջերի եւ այլ հավելվածների, ներառյալ սմարթֆոնների վրա տեղադրվածների այցելությունների վիճակագրության ստեղծման համար: Նշվում է, որ տվյալների հավաքումն իրականացվում է նույնիսկ բրաուզերում անանուն դիտման ռեժիմի ակտիվացման դեպքում:

Գործակալությունը նշում է, որ հայցերի հետեւում, ենթադրաբար, միլիոնավոր մարդիկ են, որոնք 2016 թվականի հունիսի 1-ից կայքերը դիտելիս օգտագործել են անանուն ռեժիմ: Նշված խախտումների համար Google-ին տուգանք է սպառնում ամեն օգտատիրոջ համար նվազագույնը 5 հազար դոլարի չափով:

Ընկերության ներկայացուցիչներն իրենց հերթին հայտնում են սեփական դիրքորոշումը վճռականորեն պաշտպանելու մտադրության մասին: «Մենք հստակ նշում ենք, որ ամեն անգամ, երբ դուք ինկոգնիտո ռեժիմում նոր պատուհան եք բացում, վեբկայքերը կարող են ձեր ակտիվության մասին տեղեկությունների հավաքում իրականացնել»,- գործակալության փոխանցմամբ՝ ասել է ընկերության մամուլի քարտուղար Խոսե Կաստանեդին:

Google-ը ամերիկյան կորպորացիա է, որը ներդրումներ է կատարում համացանցային որոնումների եւ գովազդային տեխնոլոգիաների մեջ, ինչպես նաեւ զբաղվում է առցանց ծառայությունների եւ բարձրտեխնոլոգիական արտադրանքի մշակումներով: Լարի Փեյջի եւ Սերգեյ Բրինի կողմից հիմնադրված ընկերությունը գրանցվել է 1998 թվականի սեպտեմբերին որպես մասնավոր ձեռնարկություն, իսկ հիմա Alphabet հոլդինգի մասն է: Ընկերության կենտրոնակայանը Կալիֆոռնիա նահանգի Մաունթին Վյու քաղաքում է:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Վենետիկում անցկացվող 60-րդ միջազգային բիենալեի օրերին բացվել է AKNEYE ֆիջիթալ սփեյսը (ֆոտո)
AKNEYE տաղավարը նման չէ որևէ այլ թվային տիրույթի. այստեղ ընդգծվում է արվեստի ապագայի տեսլականը, որտեղ սահմաններ չկան...
Ինչո՞ւ են դանդաղում ԳԱԱ բարեփոխումները. Գերատեսչությունները տարիով չեն արձագանքում առաջարկներին՝  Ա. Սաղյան
ԳԱԱ–ն բարեփոխումները համակարգում ձեռնարկել է 2022 թվականից, երբ կառավարությունն առաջ  էր տանում գերազանցության կենտրոններ ստեղծելու ռազմավարությունը...
Անդրեասյանը խոստանում է՝ գիտական ​​ինստիտուտների ինքնավարության ձևաչափը, կարգավիճակը և աստիճանը կքննարկվեն
«Ֆասթ Շիֆթ» ընկերությունն ամփոփել է 2023 թվականի արդյունքները
Էլեկտրոնային դրամապանակի օգտատերերի քանակն աճել է շուրջ 67 տոկոսով, գործարքների քանակը և շրջանառությունը կրկնապատկվել են: Եվ սա դեռ սկիզբն է...
ftNFT ֆիջիթալ սփեյսում քննարկվել է AKNEYE-ի հետ գործակցությունը և մտավոր սեփականության իրավունքը (ֆոտո)
ftNFT ֆիջիթալ սփեյսում կազմակերպվող հանդիպումները շարունակական են՝ ոլորտի արդի խնդիրներին անդրադառնալու և լուծումներ գտնելու միտումով...
Կանադացի գիտնականները սովորել են ռետինե և պլաստիկ թափոններից նավթամթերք արտադրել
Միատարր բաղադրություն ստանալու համար թիմը սառեցրել է անվադողերի մնացորդները...
Ամենաշատ