News
Լրահոս
News
Շաբաթ
Մարտ 25
USD
388.07
EUR
416.17
RUB
5.07
Տեսնել լրահոսը


Երեւանի ընդհանուր իրավասության դատարանի՝ Շենգավիթի նստվայրում, նախագահությամբ դատավոր Մեսրոպ Մակյանի, այսօր՝ հունիսի 3-ին շարունակվող «Սասնա ծռերի» գործով դատական նիստին գործով ամբաստանյալ Արմեն Բիլյանի պաշտպան Զարուհի Փոստանջյանը միջնորդություն ներկայացրեց դատարանին՝ հարցաքննել Ոստիկանության փորձագիտական վարչության փորձագետներին։

Նա նշեց, որ պաշտպանական կողմը հարցեր ունի՝ դատաքիմիական, դատաձգաբանական, դատաբժշկական փորձաքննության վերաբերյալ։

«Գագիկ Մկրտչյանի հագուստի վրա հրազենային վնասվածքներ կա՞ն, թե՞ ոչ, եթե այո, ապա որտե՞ղ է գտնվում վնասվածքների ելքի եւ մուտքի անցքերը։ Քանի՞ կրակոց է արձակվել, ինչ տարածությունից, ինչ տրամաչափի զենքից եւ ինչ ուղղությամբ։

Երբ ԱԱԾ-ում քննվում էր այս գործը, իմ պաշտպանյալ Արմեն Բիլյանին դեռ մեղադրանք չէր առաջադրվել Գագիկ Մկրտչյանի մահվան դեպքի հետ կապված։ Այնուհետեւ Արմեն Բիլյանի մեղադրանքի ծավալը լրացվել է եւ նրան որպես մեղադրյալ ներգրավելու որոշում է կայացվել։

Երբ նրան այդ գործով մեղադրանք են առաջադրվել, Բիլյանը չի հասկացել, որ փորձագետներին կարող է հարցեր ուղղել։ Հիմա արդեն Բիլյանը ցանկանում է հարցեր ուղղել փորձագետներին՝ նրանց արած եզրակացություններում առկա հետեւությունների հավաստիություն ճշտելու նպատակով, քանի որ դրանք կարող են մեղադրանքի համար վճռորոշ ապացույցներ լինել»։

Բիլյանը նշեց, որ միանում իր պաշտպանի միջնորդությանը. «Ես Գագիկ Մկրտչյանի մահվան դեպքի հետ բացարձակ կապ չունեմ։ Այնտեղ չեմ եղել անգամ։ Ինձ համար կարեւոր է, որ հանրությունն ու տուժողը իրականությունն իմանան։ Գնալու ենք մինչեւ վերջ, իմ արդարությունը դատարանից պիտի վերցնեմ ու դուրս գամ։ Փորձաքննության մեջ էլ իրար շատ հակասող տերմիններ կա, հատկապես փորձագիտական մասնագետների կողմից»։

Գործով մյուս ամբաստանյալ Պավլիկ Մանուկյանն էլ նշեց,  որ փորձագիտական եզրակացության մեջ միմյանց հակասող տվյալներ կան. «Իմ համոզմամբ՝ փորձագիտական խումբը հանձնարարական է կատարել»։

Գործով մեղադրող դատախազն էլ ասաց, որ այս քրեական գործի քննության ընթացքում միջդատական քրեական վարույթն իրականացնող մարմնի կողմից ձեռնարկվել են այնպիսի գործողություններ, որոնք կարող են որակվել որպես աննախադեպ քրեական գործերի շրջանակներում. «Նշանակված փորձաքննությունների վերաբերյալ բոլոր փորձագիտական կենտրոններին քննիչին կողմից ուղարկվել է համապատասխան գրություններ, որ փորձաքննությունները չեն իրականացվի այնքան ժամանակ մինչեւ քրեական գործով ներգրավված շուրջ 72  մեղադրյալները ծանոթանան բոլոր որոշումներին, իրազեկվեն իրենց իրավունքները փորձագետներին հարցեր տալու, ցանկություն կհայտնեն՝ մասնակցելու փորձաքննությանը։ Շուրջ 8 ամիս այս գործի նյութերի ծանոթացում է եղել։ Փորձագետից դրա վերաբերյալ պարզաբանումներ ստանալն այդ կոնտեքստում իրավաչափ չէ»։

Դատարանը մերժեց պաշտպանի միջնորդությունը՝ չփաստարկված համարելով.

«Փորձագիտական եզրակացության վերաբերյալ պաշտպանի կողմից բերված այն փաստարկները, թե դրանք անհասկանալի է, հակասում են միմյանց, դա դատարանը համարում է առարկայազուրկ է չփաստարկված»։

Հիշեցնենք, որ 2016 թ. հուլիսի 17-ին զանգվածային անկարգություններ կազմակերպելու նախապատրաստության, ծանրացուցիչ հանգամանքներում սպանությունների, շենքեր, շինություններ, տրանսպորտի միջոցներ զավթելու, պատանդ վերցնելու եւ պահելու, ապօրինի կերպով հրազեն, ռազմամթերք ձեռք բերելու, պահելու, փոխադրելու, զենք, ռազմամթերք հափշտակելու, ուրիշի գույքը գաղտնի հափշտակելու եւ դիտավորությամբ ոչնչացնելու փաստի կապակցությամբ հարուցված քրեական գործերը քննվում են դատարաններում։

Զինված հարձակման հետեւանքով զոհվել են գնդապետ Արթուր Վանոյանը, լեյտենանտ Յուրի Տեփանոսյանն ու ավագ ենթասպա Գագիկ Մկրտչյանը։

ՊՊԾ գունդը զավթելու եւ նշված այլ արարաքները կատարելու մեջ մեղադրվում է 32 անձ:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
«Հաց բերողի» վերաբերյալ փորձաքննության կեղծ եզրակացություն տալու վարույթով նախաքննությունն ավարտվել է. ՔԿ
Փորձագիտական հանձնաժողովի հիշյալ անդամներն, իրենց տրամադրության տակ ունենալով Արթուր Սարգսյանի բժշկական փաստաթղթերի տվյալները, անտեսելով…
Պավլիկ Մանուկյանը ՔԿՀ-ից տեղափոխվել է հիվանդանոց
Ազատամարտիկ Պավլիկ Մանուկյանը «Նուբարաշեն» ՔԿՀ-ից…
«Սասնա ծռեր»-ի անդամներից Արմեն Բիլյանը երկու շաբաթ է հացադուլի մեջ է. նա 2 պահանջ ունի
Առողջական խնդիրների արդյունքում ՔԿՀ-ն պարբերաբար փորձաքննություն է անում…
Կոչ եմ անում «Սասնա ծռեր» խմբավորմանը՝ մեղսակիցը չդառնալ զինակից ընկերոջ անհիմն և անարդար դատապարտմանը. Ենիգոմշյան
Այն փաստը, որ «Սասնա ծռեր» խմբավորման գործը «վերաքննող» «դատարանը», 8 ամիսների անգործությունից և երեք կազմ փոխելուց հետո ընդամենը մի քանի օրերի...
Վերաքննիչ դատարանն անփոփոխ թողեց ՊՊԾ գնդի գրավման գործով առաջին ատյանի որոշումը
Անփոփոխ թողեց ՊՊԾ գնդի գրավման գործով…
Այստեղ չպատժվեն, երկնքում 100 տոկոս կպատժվեն. սպանված ոստիկանի կինը՝ «Սասնա ծռերի» գործով վճռի մասին
Ամենադաժանն այն է, որ տղաները հողի տակ են, իրենք ազատ…
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ