News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը


Այսօր իրավիճակն այնպես չէ, որ անցնենք կորոնավիրուսով վարակվածների խորը տեսակավորման։ Այս մասին այսօր՝ հունիսի 3–ին, NEWS.am-ի հետ զրույցում ասաց ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր, Առողջապահության եւ սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Նարեկ Զեյնալյանը։

«ՀՀ–ն դեռ ունի առողջապահական հզորություններ, խոսքս հիվանդանոցային եւ մասնագիտական հզորության մասին է, բայց մարտավարությունն այպես է փոխվել, որ այն անձինք, ովքեր դրական պատասխան ունեն, բայց գանգատ չունեն, մնում են ամբուլատորիայի հսկողության տակ, այսինքն ընտանեկան բժշկի հսկողության տակ, տնային պայմաններում ինքնամեկուսացված մնալով։ Այն պահին, երբ տեղամասային բժիշկը որոշի, որ անհարաժեշտություն կա հոսպիտալացնելու այդ դեպքում իրականացվում է հոսպիտալացում»,– ասաց նա։

Լրագրողի դիտարկմանը, թե դուք նշում եք, որ առողջապահական համակարգը հզոր է, բայց երկկողմանի թոքաբորբով մարդիկ են դուրս գրվում հիվանդանոցներից, պատգամավորը պատասխանեց. «Պետք է զուգահեռ կարողանանք բնակչության բժշկական օգնության բնականոն ընթացքն ապահովել, այսինքն այն քաղաքացիներին սպասարկել, որոնք կորոնավիրուս չունեն, բայց բուժօգնության կարիք ունեն։ ՀՀ–ում կա շուրջ 125 բժշկական կենտրոն եւ դրանք կարող են վերածվել Covid սպաարկող բժշկական հիմնարկների։ Առողջապահության նախարարությունը պետք է որոշակի մարտավարական փոփոխություններ անի, որպեսզի կարողանանք առավել կառավարելի դարձնել վիրուսի տարածումը»։

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Եվրահանձնաժողովի ղեկավարը և Pfizer-ի գործադիր տնօրենը ներգրավված են պատվաստանյութի հետաքննվող գործում
Ավելի ուշ նրան են միացել Հունգարիայի և Լեհաստանի կառավարությունները...
Բրազիլիայի նախագահին մեղադրում են կորոնավիրուսի դեմ պատվաստվելու հարցում թույլ տված խարդախությունների համար
Նա հաստատել է, որ չի պատվաստվել․․․
Ադրբեջանում հերթական անգամ երկարացվել է հատուկ կարանտինային ռեժիմը
Ադրբեջանում երկարացվել է կարանտինը...
COVID-19-ի ժամանակ կիրառված սահմանափակումների հետևանքով տնտեսական զարգացումը կարող է 40 տարով դանդաղել աշխարհում
Կարող են գնաճային ռիսկեր դիտվել․․․
Հավատացյալներն ավելի լավ են վերապրել կորոնավիրուսային համաճարակը․ հետազոտություն
Covid-19-ի բացասական հետևանքներից մեկը եղել է հոգեկան առողջությանը հասցված…
Չինացի գիտնականները հայտնաբերել են COVID-19-ը ԱՀԿ-ին տեղեկացնելուց երկու շաբաթ առաջ. WSJ
Չինացի հետազոտողները հայտնաբերել են SARS-CoV-2 վիրուսի գրեթե ամբողջ կառուցվածքը...
Ամենաշատ