News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մարտ 28
Տեսնել լրահոսը


Երկու ամիս է նույն վիճակն է, բանկերի մոտ այդ հերթերը եղել են, եւ որեւէ մեկը դրանով չի զբաղվել, թոշակները նույնկերպ բաժանվել են, էլի միջամտություն չի եղել: Այս մասին, այսօր՝ հունիսի 3-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշեց «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը:

«Հիմա վարչապետի կողմից էդ լուսանկարները տեղադրել, թե իբր նոր եղավ, այդպես չի: Այդ ժամանակի ընթացքում համապատասխան մարմիններն իրենց վրա դրված պարտականությունները չեն արել: Լավ է ուշ, քան երբեք: Գոնե այսօրվանից սկսած այդ հեռավորությունը պահպանվի, կանոնները պահպանվեն»,-ասաց Մարուքյանը՝ հավելելով, որ դա բանկերի խնդիրն , որ ապահովեն կանոնները:

«Բայց մենք տեսանք նաեւ բազմաթիվ ծնունդներ, կնունքներ: Համապատասխան մարմինները հետեւե՞լ են, տեսնեն՝ նման բան տեղի է ունենում թե ոչ»,-ասաց Մարուքյանը:

Ինչ վերաբերում է սահմանափակումների հնարավոր խստացմանը, նա նշեց, որ ավելի խիստ սահմանափակումներ կարող են լինել, եթե մարդկանց տրվեն ապրելու միջոցներ. «Օրինակ նրանց փոխարեն վճարեն կոմունալները, փող տան, որ ապրեն: Չի կարող տոտալ կարանտին լինի, բայց մարդկանց փող չտան ապրելու: Հետեւաբար կառավարությունը  ծանր վիճակի առջեւ է կանգնած: Դրա համար պետք է միջոցներ ունենա: Եթե կարիքը լինի, դա պետք է արվի, բայց ողջամտության սահմաններում: Եթե առաջարկն այն է, որ երկու շաբաթով փակվի, դա ողջամիտ չի, որովհետեւ այսօրվա վարակվածը 14 օրից է իմանալու վարակվելու մասին: Ես կարծում եմ, որ եղած սահմանափակումները ճիշտ կիրառելու մեջ է բանալին, որ ոսկե միջինը գտնենք: Ոչ թե սահմանափակումներն ունենաք թղթի վրա, իրական կյանքում այլ բան լինի»,-ասաց նա:

 

 

!
Այս նյութը հասանելի է նաև   English
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Բրազիլիայի նախագահին մեղադրում են կորոնավիրուսի դեմ պատվաստվելու հարցում թույլ տված խարդախությունների համար
Նա հաստատել է, որ չի պատվաստվել․․․
Ադրբեջանում հերթական անգամ երկարացվել է հատուկ կարանտինային ռեժիմը
Ադրբեջանում երկարացվել է կարանտինը...
COVID-19-ի ժամանակ կիրառված սահմանափակումների հետևանքով տնտեսական զարգացումը կարող է 40 տարով դանդաղել աշխարհում
Կարող են գնաճային ռիսկեր դիտվել․․․
Հավատացյալներն ավելի լավ են վերապրել կորոնավիրուսային համաճարակը․ հետազոտություն
Covid-19-ի բացասական հետևանքներից մեկը եղել է հոգեկան առողջությանը հասցված…
Չինացի գիտնականները հայտնաբերել են COVID-19-ը ԱՀԿ-ին տեղեկացնելուց երկու շաբաթ առաջ. WSJ
Չինացի հետազոտողները հայտնաբերել են SARS-CoV-2 վիրուսի գրեթե ամբողջ կառուցվածքը...
Դեղը, որը Թրամփը «հրաշք» է անվանել, աշխարհում 17 հազար մարդու մահվան պատճառ է դարձել
Հակամալարիայի դեղամիջոցը նշանակվել է որոշ հիվանդների, որոնք հոսպիտալացվել են COVID-19-ով համաճարակի առաջին ալիքի ժամանակ...
Ամենաշատ