News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 18
Տեսնել լրահոսը


Բնական է, որ համավարակի համար պատասխանատուները պետք է ընդունեն, որ այն քաղաքականությունը, որ ներդրել ու կիրառել են, ունեն բացթողումներ, հետեւաբար այդ մարդիկ պետք է ազատվեն: Այս մասին, այսօր՝ հունիսի 3-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշեց «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը:

«Այն մահերի թիվը, որ ունենք, ակնհայտ է, որ առանց պատասխան տալու անհնար է էջը թերթել: Բայց հիմա նախ պետք է դուրս գալ այս իրավիճակից, նոր խոսել այդ մասին: Չեմ կարծում, որ հիմա դրա ժամանակն է»,-ասաց նա:

Անդրադառնալով վարչապետի հայտարարությանը, որ եթե կառավարությունը մեղավոր է, ապա մեղավոր է նաեւ ժողովուրդը, որ բերել է այս կառավարությանը, եւ որ հիմա մեղավորներ փնտրելու ժամանակը չի, Մարուքյանն ասաց. «Ես դեռ երեկ եմ ասել, որ հիմա մեղավորներ փնտրելու ժամանակը չի: Ժամանակը կգա, ԱԺ-ում քննիչ հանձնաժողով կստեղծենք եւ մեղավորներին բոլորին կկանչենք կխոսենք այդ ամենի մասին: Երկրորդ, հիմա մեղքը ժողովրդի վրա բարդելու ժամանակն էլ չի: Պետք է յուրաքանչյուրն իր օրինակով այս իրավիճակի վրա ազդեցություն ունենա»:

!
Այս նյութը հասանելի է նաև   English
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Եվրահանձնաժողովի ղեկավարը և Pfizer-ի գործադիր տնօրենը ներգրավված են պատվաստանյութի հետաքննվող գործում
Ավելի ուշ նրան են միացել Հունգարիայի և Լեհաստանի կառավարությունները...
Բրազիլիայի նախագահին մեղադրում են կորոնավիրուսի դեմ պատվաստվելու հարցում թույլ տված խարդախությունների համար
Նա հաստատել է, որ չի պատվաստվել․․․
Ադրբեջանում հերթական անգամ երկարացվել է հատուկ կարանտինային ռեժիմը
Ադրբեջանում երկարացվել է կարանտինը...
COVID-19-ի ժամանակ կիրառված սահմանափակումների հետևանքով տնտեսական զարգացումը կարող է 40 տարով դանդաղել աշխարհում
Կարող են գնաճային ռիսկեր դիտվել․․․
Հավատացյալներն ավելի լավ են վերապրել կորոնավիրուսային համաճարակը․ հետազոտություն
Covid-19-ի բացասական հետևանքներից մեկը եղել է հոգեկան առողջությանը հասցված…
Չինացի գիտնականները հայտնաբերել են COVID-19-ը ԱՀԿ-ին տեղեկացնելուց երկու շաբաթ առաջ. WSJ
Չինացի հետազոտողները հայտնաբերել են SARS-CoV-2 վիրուսի գրեթե ամբողջ կառուցվածքը...
Ամենաշատ