News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Երեւանի թիվ 132 դպրոցում, որի բակից արված լուսանկարը որպես սոցիալական հեռավորություն չպահելու օրինակ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հրապարակել էր ֆեյսբուքյան իր էջում, այսօր՝ հունիսի 3-ին, ավարտական վկայականների ստացում եւ գրքերի հանձնում է իրականացվել։ 

Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց դպրոցի տնօրեն Լիլիթ Հովհաննիսյանը։ 
 
«Գրաֆիկ էր կազմված, ըստ գրաֆիկի են եկել աշակերտները՝ 5 կամ 10 հոգանոց խմբերով։  Շենքի ներս թույլ չենք տվել մտնել, դրսում՝ բակում տեղադրված է եղել սեղան, որին մոտեցել, հերթով ստացել են ատեստատները, ստորագրել, մյուսի մոտ էլ հանձնել գրքերը, ապա հեռացել»,- ասաց նա։ 

Տնօրենը հայտնեց, որ լուսանկարի հրապարակումից հետո իրեն կանչել են քաղաքապետարանից,  որտեղ էլ բացատրություն է գրել, թե ինչպես է կազմակերպել գործընթացը։ Միեւնույն ժամանակ, տնօրենը չընդունեց, որ չեն պահվել համապատասպան նորմերը՝ հաշվի առնելով, որ բաց տարածություն է եղել։ 
   
Հիշեցնենք, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան իր էջում տարածել էր լուսանկարը հետեւյալ գրառմամբ՝ ըստ օգտատիրոջ՝ Երևանի թ. 132 դպրոց, Արամ Խաչատրյան փողոց, հենց հիմա:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Եվրահանձնաժողովի ղեկավարը և Pfizer-ի գործադիր տնօրենը ներգրավված են պատվաստանյութի հետաքննվող գործում
Ավելի ուշ նրան են միացել Հունգարիայի և Լեհաստանի կառավարությունները...
Բրազիլիայի նախագահին մեղադրում են կորոնավիրուսի դեմ պատվաստվելու հարցում թույլ տված խարդախությունների համար
Նա հաստատել է, որ չի պատվաստվել․․․
Ադրբեջանում հերթական անգամ երկարացվել է հատուկ կարանտինային ռեժիմը
Ադրբեջանում երկարացվել է կարանտինը...
COVID-19-ի ժամանակ կիրառված սահմանափակումների հետևանքով տնտեսական զարգացումը կարող է 40 տարով դանդաղել աշխարհում
Կարող են գնաճային ռիսկեր դիտվել․․․
Հավատացյալներն ավելի լավ են վերապրել կորոնավիրուսային համաճարակը․ հետազոտություն
Covid-19-ի բացասական հետևանքներից մեկը եղել է հոգեկան առողջությանը հասցված…
Չինացի գիտնականները հայտնաբերել են COVID-19-ը ԱՀԿ-ին տեղեկացնելուց երկու շաբաթ առաջ. WSJ
Չինացի հետազոտողները հայտնաբերել են SARS-CoV-2 վիրուսի գրեթե ամբողջ կառուցվածքը...
Ամենաշատ