News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը


Ես համաձայն եմ, որ յուրաքանչյուրն իր պատասխանատվությունը պետք է ունենա, որ հնարավոր լինի խուսափել վարակի տարածումից: Այս մասին, այսօր՝ հունիսի 3-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշեց «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը:

«Ես չգիտեմ մարդ, որ ուզում է վարակվել կորոնավիրուսով: Թերահավատ լինելը չի նշանակում, որ մարդն ուզում է վարակվի: Իսկ ինչու է թերահավատ, միգուցե լսել է Արսեն Թորոսյանին եւ վարչապետին մարտին եւ մինչեւ հիմա շարունակում է չհավատալ: Մենք մարտին ասում էինք, որ սա լուրջ է, պետք է հետաձգել հանրաքվեն, Արցախի ընտրությունները, պետք է փակել սա, փակել նա: Իրենք ասում էին՝ ընդդիմությունը պանիկա է անում»,-ասաց նա:

Ինչ վերաբերում է նորից կարանտին մտցնելուն, Մարուքյանն ասաց, որ այդ դեպքում՝ պետք է մարդկանց փող տան ապրելու. «Մեր այդ առաջարկը մերժելուց հետո տնտեսությունը բացվել է, որ մարդկանց փող չտան, որ ասեն՝ գնացեք աշխատեք, ապրենք: Դա էլ բերեց այս հետեւանքը»:

Մարուքյանը նկատեց, որ ի տարբերություն մարտին արված հայտարարությունների, հիմա վարչապետի եւ առողջապահության նախարարի հայտարարությունները լուրջ են. «Բանը բանից անցել է, ոնց կարող է հիմա լուրջ չլինի: Բայց հիմա էլ տեսնում եմ, որ մարդիկ ասածը չեն ընկալում, չեն ընդունում»:

Նա հավելեց, որ պետք է քայլեր արվեն նաեւ մարզերում. «Օրինակ ի՞նչ է արել Լոռու մարզպետը, որ «Գլորիա» ֆաբրիկայի համար ավտոբուսներ ավելացվեն: Օրինակ, ես գիտեմ, որ մոտ երկու շաբաթ առաջ  քեֆ էին արել, նկարը տեսել եմ: Այսինքն մի կողմից մարզպետը քեֆ է անում, մյուս կողմից ասում են՝ ժողովուրդ, դուք ոնց որ լավ չնստեցիք ավտոբուս: Սրանք սխալ ուղերձներ են: Երբ որ մարդիկ տեսնում են, որ մարզպետը տենց քեֆ է անում, իրենք էլ տենց ավտոբուս են նստում: Ո՞վ է գնացել այդ գործարան ու հարցրել՝ կարո՞զ է պետք է ավտոբուսներն ավելացնել, ոչ ոք:

!
Այս նյութը հասանելի է նաև   English
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Եվրահանձնաժողովի ղեկավարը և Pfizer-ի գործադիր տնօրենը ներգրավված են պատվաստանյութի հետաքննվող գործում
Ավելի ուշ նրան են միացել Հունգարիայի և Լեհաստանի կառավարությունները...
Բրազիլիայի նախագահին մեղադրում են կորոնավիրուսի դեմ պատվաստվելու հարցում թույլ տված խարդախությունների համար
Նա հաստատել է, որ չի պատվաստվել․․․
Ադրբեջանում հերթական անգամ երկարացվել է հատուկ կարանտինային ռեժիմը
Ադրբեջանում երկարացվել է կարանտինը...
COVID-19-ի ժամանակ կիրառված սահմանափակումների հետևանքով տնտեսական զարգացումը կարող է 40 տարով դանդաղել աշխարհում
Կարող են գնաճային ռիսկեր դիտվել․․․
Հավատացյալներն ավելի լավ են վերապրել կորոնավիրուսային համաճարակը․ հետազոտություն
Covid-19-ի բացասական հետևանքներից մեկը եղել է հոգեկան առողջությանը հասցված…
Չինացի գիտնականները հայտնաբերել են COVID-19-ը ԱՀԿ-ին տեղեկացնելուց երկու շաբաթ առաջ. WSJ
Չինացի հետազոտողները հայտնաբերել են SARS-CoV-2 վիրուսի գրեթե ամբողջ կառուցվածքը...
Ամենաշատ