News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Ուզում ենք հանրությանն իրազեկել, որ էլեկտրոնային շտեմարանները կրկին հասանելի են: Այս մասին այսօր` հունիսի 3-ին, լրագրողների հետ զրույցի ժամանակ ասաց ազգային գրադարանի տնօրեն Հրաչյա Սարիբեկյանը` անդրադառնալով մայիսի 7-ին  Հայաստանի ազգային գրադարանի թվայնացված առցանց շտեմարանի  սերվերի այրվելուն,  որի վրա պահպանվում է գրադարանի թվայնացված ողջ արխիվը:

«Նախորդ հանդիպման ժամանակ  մենք արեցինք երեք կարեւոր շեշտադրում. առաջին` ծրագրային բոլոր ֆայլերը, թվայնացված գրականության գրքերի եւ մամուլի ողջ բազան ազգային գրադարանի առանձին կրիչներում պահված է եղել:

Երկրորդը, որ մենք, սերվերների արտաքին տեսքից դատելով, կարող էինք ասել, որ դրանք բավականին հուսալի վիճակում են գտնվում, քանի որ  մենք փորձաքննությունից հետո ստուգել էինք եւ համոզվել, որ ոչ մի կարեւոր մաս վնասված չէ: Դա թույլ էր տալիս մեզ եզրակացնելու, որ հավանականությունը շատ քիչ է, որ  սերվերները հնարավոր չլինեն  նորից գործարկել:

Եվ  երրորդ` մենք հավաստիացրինք, որ  2-3 շաբաթից հետո ամբողջ արխիվը վերականգնված կլինի, եւ շտեմարանները նորից կգործեն: Վաղն արդեն 3 շաբաթն է լրանում եւ մենք ուզում ենք հանրությանն իրազեկել, որ էլեկտրոնային շտեմարանները կրկին հասանելի են»,- ասել  գրադարանի  տնօրենը:

Վերջինիս խոսքով  արդեն կատարվել է  թեստային փորձարկում  ստուգելու համար` արդյո՞ք ամեն ինչ սարքին է, թե ոչ, եւ երկուշաբթի, երեքշաբթի օրերին այն  հասանելի է եղել  մինչ  18:00, իսկ  ահսուհետ արդեն կապահովեն   24 ժամյա  հասանելիություն:

Հիշեցնենք, որ մայիսի 7-ին Հայաստանի ազգային գրադարանի թվայնացված առցանց շտեմարանի սարքը` սերվերը, որի վրա պահպանվում է գրադարանի թվայնացված ողջ արխիվը, մայիսի 7-ին այրվել է, սակայն այդ մասին մոտ  մեկ շաբաթ ոչ մի հայտարարություն չի եղել, միայն  ազգային գրադարանի ֆեյսբուքյան էջում տեղադրված է եղել տեղեկություն այն մասին, որ  ազգային գրադարանի առցանց էլեկտրոնային շտեմարանները ժամանակավորապես անհասանելի են տեխնիկական խնդիրների պատճառով եւ որ  աշխատանքներ են տարվում խնդիրը կարճ ժամանակում լուծելու եւ  շտեմարանները հասանելի դարձնելու ուղղությամբ: 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ