News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը


Տարբեր անկարեւոր մարդիկ, անկարեւոր հայտարարություններ են անում եւ դրանով  ձեր ուշադրությունն են գրավում եւ ձեր զգոնություն են թուլացնում, որպեսզի դուք կարեւոր թեմաներից շեղվեք։ Այս մասին այսօր՝ հունիսի 3-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Տիգրան Ուլիխանյանը։

«Այսօր կարեւորագույն թեման կորոնավիրուսի դեմ համազգային պայքարն է եւ այստեղ անելիք ունենք բոլորս։ Հայաստանում տիրող իրավիճակի հետ կապված քաղաքական պատասխանատվությունը կրում ենք մենք՝ քաղաքական մեծամասնությունը, որը փաստ է։ Եվ այդ պատասխանատվությունից որեւէ մեկը չի խուսափում։ Ապագայում պատասխանատվություն կրելու ենք էլի, հո չփախա՞նք»,- ասաց պատգամավորը։

Ուլիանյանը նշեց, որ պետք է չշփոթել պատասխանատվությունը եւ մեղավորությունից։ «Մեղավորությունը քաղաքական չի լինում, մեղավորությունն անհատական է։ Մեղավորություն ունեն բոլոր այն քաղաքացիները, որոնք պատշաճ ուշադրություն չեն դարձնում համավարակով պայմանավորված իրավիճակին։ Պատշաճ ուշադրություն չդարձնելու բոլոր հիմնավորումներն էլ անկարեւոր են։ Հիմնավորում են, թե չեն հավատում, թե վարակն իրենց չի կպնի եւ այլն»։

«Ես ներողություն եմ խնդրում մեր հայրենակիցներից մեր կատարած բոլոր այն քայլերի համար, որոնք շփոթ են առաջացրել։ Եկեք դրանով փակենք այս անկարեւոր թեման է»,- ասաց պատգամավորը։

Լրագրողի դիտարկմանը, որ ինքն ասում է՝ օրակարգում կարեւոր հարցը պետք է մնա, սակայն Խորհրդարանում քննարկվում են բազմաթիվ այլ հարցեր եւ ընդդիմության ներկայացուցիչները իշխանության մեղադրում են կեղծ օրակարգ բերելու մեջ, Ուլիխանյանն ասաց. «Այդ մեղադրանքները ընդդիմության կողմից ուղղակի մեղադրանքներ են եւ որեւէ կերպ չունեն նպատակ հանրության զգոնությունը բարձրացնելու։ Ես դրանք անկարեւոր եմ համարում։ Ինչպես ՀՀ ցանկացած քաղաքացու համար մենք որեւէ կերպ չենք պնդում, որ կյանքը կանգ է առել եւ մենք պետք է դադարեցնենք մեր գործողությունները։ Մենք ասում ենք, որ մեր բոլոր գործողությունները պետք է իրականացնենք՝ պահպանելով 3 տարրական կանոն. ախտահանվել, իրարից տարածություն պահել եւ դիմակ կրել»։

Լրագրողի ճշտող հարցին՝ արդյոք Հայաստանում կա՞ն անկարեւոր մարդիկ, պատգամավորն ասաց. «Այո, շատ անկարեւոր մարդիկ կան»։

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Եվրահանձնաժողովի ղեկավարը և Pfizer-ի գործադիր տնօրենը ներգրավված են պատվաստանյութի հետաքննվող գործում
Ավելի ուշ նրան են միացել Հունգարիայի և Լեհաստանի կառավարությունները...
Բրազիլիայի նախագահին մեղադրում են կորոնավիրուսի դեմ պատվաստվելու հարցում թույլ տված խարդախությունների համար
Նա հաստատել է, որ չի պատվաստվել․․․
Ադրբեջանում հերթական անգամ երկարացվել է հատուկ կարանտինային ռեժիմը
Ադրբեջանում երկարացվել է կարանտինը...
COVID-19-ի ժամանակ կիրառված սահմանափակումների հետևանքով տնտեսական զարգացումը կարող է 40 տարով դանդաղել աշխարհում
Կարող են գնաճային ռիսկեր դիտվել․․․
Հավատացյալներն ավելի լավ են վերապրել կորոնավիրուսային համաճարակը․ հետազոտություն
Covid-19-ի բացասական հետևանքներից մեկը եղել է հոգեկան առողջությանը հասցված…
Չինացի գիտնականները հայտնաբերել են COVID-19-ը ԱՀԿ-ին տեղեկացնելուց երկու շաբաթ առաջ. WSJ
Չինացի հետազոտողները հայտնաբերել են SARS-CoV-2 վիրուսի գրեթե ամբողջ կառուցվածքը...
Ամենաշատ