News
Լրահոս
News
Երկուշաբթի
Հուլիս 06
USD
484.35
EUR
547.07
RUB
6.74
ME-USD
0.02
Տեսնել լրահոսը

Նախորդ երկու օրերին Գեղարքունիքի մարզում հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 42 նոր դեպք։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում արված գրառմամբ հայտնում է Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանը ։

«Նախորդ երկու օրերի դրությամբ Գեղարքունիքի մարզում հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 573 դեպք, որոնցից 256-ն` առողջացած, 8-ը` մահվան ելքով:

Այսպիսով` ունենք կորոնավիրուսային հիվանդությամբ հաստատված 42 նոր դեպք, 7 առողջացած եւ մահվան 1 նոր դեպք:

Մահվան դեպքի վերաբերյալ հայտնում ենք, որ պացիենտը եղել է 63 (տղամարդ) տարեկան և ունեցել է ուղեկցող քրոնիկական հիվանդություններ:

Արձանագրվել է նաեւ մահվան 1 դեպք, երբ պացիենտնի մոտ հաստատվել է կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով: Այդպիսի դեպքերի ընդհանուր թիվը 2 է:

Հաստատված դեպքեր ունենք մարզի Վարդենիս, Մեծ Մասրիկ, Շատվան, Սոթք, Նորակերտ, Ծովինար, Ծովազարդ, Սեւան, Դդմաշեն, Գեղամավան, Զովաբեր, Մարտունի (քաղաք), Խաչաղբյուր, Արեգունի, Լճաշեն, Ծակքար, Վերին Գետաշեն, Վարսեր, Արփունք, Ծովակ, Փոքր Մասրիկ, Վարդաձոր, Զոլաքար, Գանձակ, Չկալովկա, Աստղաձոր, Արծվանիստ, Ներքին Գետաշեն, Ձորագյուղ, Ծովագյուղ, Ակունք, Լուսակունք, Վաղաշեն, Գավառ, Կարմիրգյուղ, Վարդենիկ, Նորատուս, Ճամբարակ, Սարուխան եւ Ծովասար համայնքներում»,- գրել է նա։

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Հասկանո՞ւմ եք, չէ՞,թե ինչ խառն են «վերեւներում». Արման Աբովյանը՝ դիմակ չկրելու համար տուգանքների բարձրացման մասին
Տեղեկացնեմ Ձեզ, որ իշխանությունների կողմից ԱԺ շրջանառության է դրվել է մի օրենսդրական նախագիծ,որը կտրուկ ավելացնում է տույժ- տուգանքները դիմակ չկրելու համար…
Քաղաքացիները տուգանքի մատերիալ չեն. Անի Սամսոնյանը՝ դիմակ չկրելու համար տուգանքների բարձրացման մասին
Այն դեպքում երբ մարդկանց տնտեսական վիճակը վատթարացել է եւ իշխանությունն էլ իր սոցիալական ծրագրերով չկարողացավ բավարարել բոլոր շերտերի քաղաքացիների սոցիալական պահանջները եւ արդեն կան ընտանիքներ…
Իջեւանում կորոնավիրուսով վարակված կինը կենցաղային պատճառներով տնից դուրս էր եկել. կազմվել է արձանագրություն
Մեկուսացման կամ ինքնամեկուսացման կանոնների խախտումը օրենքով նախատեսված դեպքերում առաջացնում է նաեւ քրեաիրավական հետեւանքներ…
Եվրագոտում ներդրողների տրամադրվածությունը լավացել է, սակայն պանդեմիայից հետո վերականգնումը կարող է սպառել իրեն
Եվրագոտում Sentix-ի ներդրողների վստահության ինդեքսը բարձրացել է մինչեւ մինուս 18,2 կետ...
20. 000 դրամ՝ դրսում, 50.000 դրամ՝ ներսում դիմակ չկրելու համար. «Իմ քայլն» առաջարկում է բարձրացնել տուգանքները
Իշխող «Իմ քայլը» խմբակցությունը շրջանառության մեջ է դրել «Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում...
Քանի՞ աշխատատեղ է փակվել Հայաստանում կորոնավիրուսի ընթացքում. վարչապետի հրապարակած հակասական ցուցանիշերի հետքերով
Հայաստանում կորոնավիրուսի համավարակի տարածումից ի վեր ամենից շատ աշխատատեղեր փակվել են ապրիլին...
Ամենաշատ