News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մարտ 28
Տեսնել լրահոսը


Թբիլիսիի կենտրոնում անցորդների վրա ագռավ է հարձակվել: Ագրեսիվ թռչնի զոհերն են դարձել 5 կին, որոնք ստացել են թեթեւ մարմնական վնասվածքներ: Տուժողներին անգամ ստիպված էին տեղափոխել New Hospital հիվանդանոց, փոխանցում է «Նովոստի-Գրուզիան»:

«Ընդունարան է բերվել 5 մարդ, որոնց վրա էր հարձակվել ագռավը: Նրանց մոտ կային թեթեւ վնասվածքներ: Նրանց բժշկական օգնություն է ցույց տրվել, որից հետո հիվանդանոցից հեռացել են»,- լրագրողներին հայտնել են կլինիկայի մամուլի կենտրոնից: Պացիենտների վիճակը բավարար է գնահատվում:

Մասնագետների պարզաբանմամբ՝ քաղաքային ագռավները մայիս-հունիսին կարող են իրենց ագրեսիվ պահել, քանի այդ ժամանակ նրանց ձագերը թռչել են սովորում, եւ թռչունների մոտ սրվում է ժառանգներին պաշտպանելու բնազդը: Նման հարձակումը կարող է վտանգավոր լինել, քանի որ ագռավները բավականին զանգվածեղ կտուց ունեն եւ հաճախ թիրախավորում են գլուխը: Այն դեպքում, երբ ագռավն, այնուամենայնիվ, փողոցում հարձակվել է, պետք է փորձել դանդաղորեն հեռանալ այդ վայրից՝ ջանալով կտրուկ շարժումներ չանել:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ