News
Լրահոս
News
Երեքշաբթի
Հուլիս 07
USD
485.12
EUR
546.92
RUB
6.72
ME-USD
0.02
Տեսնել լրահոսը

Մեծ Բրիտանիան մտադիր է հունիսի 8-ից սկսած կարանտինային միջոցառումներ սահմանել գրեթե բոլոր միջազգային ճանապարհորդների համար, քանի որ դա կենսականորեն կարեւոր նշանակություն ունի COVID-19-ով հիվանդացության մակարդակի նվազումն ապահովելու համար: Այս մասին հայտարարել է երկրի վարչապետ Բորիս Ջոնսոնը:

Նրա խոսքով՝ այս միջոցառումները կենսականորեն կարեւոր նշանակություն ունեն, որ երկիրը չբախվի հիվանդություններին: Ջոնսոնը նաեւ ասել է, որ կառավարությունը քննարկում է ավիացիոն հատվածի աջակցության բոլոր հնարավոր միջոցները, որը կորոնավիրուսի բռնկման հետեւանքով առանձնապես տուժել է:

Նա նաեւ հայտնել է, որ այս ամսվա վերջին կորոնավիրուսի ախտորոշման թեստերի արդյունքերը պետք է հասանելի լինեն 24 ժամվա ընթացքում:

Գիտնականները պնդում են, որ թեստավորելու եւ հետեւելու պետական համակարգը, որը, Ջոնսոնի խոսքով, արդեն հանգեցրել է նրան, որ հազարավոր մարդիկ հետեւում են մեկուսացման ցուցումներին, ավելի արդյունավետ կլինի, եթե մարդիկ թեստերի արդյունքները ստանան 24 ժամվա ընթացքում:

Ներկայումս թեստերի արդյունքների 90 տոկոսը հասանելի է 48 ժամվա ընթացքում, հավելել է նա:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
«Իմ քայլը» շրջանառությունից հանել է դիմակ չկրելու համար տուգանքների բարձրացման մասին նախագիծը
Հուսանք՝ սթափ մարդկանց կոչը տեղ է հասել, և նախագիծը այլևս չի վերադառնա օրակարգ...
ՇՎՏՄ-ն կրկնայցեր եւ կասեցումներ է իրականացրել ՀՀ մի շարք բնակավայրերում
Պարետի որոշմամբ՝ Գեղարքունիքի մարզում 24 ժամով կասեցվել է մի շարք բենզալցակայանների, գազալցակայանների ու շինանյութի խանութների...
Վրաստանը վերահաստատել է իր պատրաստակամությունն օգնել ՀՀ-ին կորոնավիրուսի դեմ պայքարում
«Վրացական կողմն աջակցություն կցուցաբերի` կախված այն կարիքներից, որոնք կնշի հայկական կողմը․․․
ԱՄՆ-ն օնլայն ուսուցում ստացող արտասահմանցի ուսանողներին պարտավորեցրել է լքել երկիրը
Բացառությունները վերաբերում են F-1 եւ M-1 վիզաներ ունեցող ուսանող ոչ իմիգրանտներին...
Քաղաքացիները թանկ են վճարում Կովիդ-19-ի դեմ պայքարելու համար. Գեւորգ Գորգիսյան
Արա Նազարյանը դիմել է ՀՀ առողջապահության նախարարություն, նամակ է ուղարկել նաեւ նախարարի ֆբ էջին, հարցին որեւէ լուծում չի տրվել, նախարարը չի արձագանքել ֆբ հաղորդագրությանը...
Իսպանացիների մոտ կոլեկտիվ իմունիտետ չի հայտնաբերվել կորոնավիրուսի նկատմամբ
Այս ցուցանիշը շատ ավելի ցածր է, քան այն մակարդակը, որը թույլ է տալիս խոսել COVID-19-ի նկատմամբ հավաքական իմունիտետի մասին․․․
Ամենաշատ