News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 18
Տեսնել լրահոսը

Եվրոպական հանձնաժողովը նոր կորոնավիրուսը դասակարգել է որպես աշխատողների համար միջին մակարդակի սպառնալիք՝ քննադատություն առաջացնելով օրենսդիր-սոցիալիստների կողմից, քանի որ այդ քայլը թույլ կտա աշխատավայրում անվտանգության ավելի մեղմ միջոցառումներ իրականացնել, քան եթե վիրուսը բարձր ռիսկ համարվեր, հայտնում է Reuters-ը։

Այդ որոշումը ունի լայն տնտեսական եւ բժշկական հետեւանքներ, քանի որ այն կարող է ազդել գործնական ակտիվությունը վերականգնելիս ընկերությունների ծախսերի վրա եւ ազդել աշխատողների անվտանգության վրա։

Եվրահանձնաժողովը նոր կորոնավիրուսը դասակարգել է որպես 3-րդ կարգի սպառնալիք՝ ռիսկերի քառաստիճան ցուցակում, որտեղ 4-րդ մակարդակը ամենաբարձրն է։ ԵՄ կանոնների համաձայն, 3-րդ կարգի վիրուսը «կարող է մարդկանց ծանր հիվանդություններ առաջացնել եւ լուրջ վտանգ ներկայացնել աշխատողների համար, այն կարող է բնակչության մեջ տարածման ռիսկ ներկայացնել, սակայն սովորաբար գոյություն ունի արդյունավետ պրոֆիլակտիկա կամ հասանելի բուժում»։ Չորրորդ մակարդակի դեպքում վարակի «բարձր ռիսկը» առանց որեւէ կանխարգելման եւ բուժման է։

Ներկայում գոյություն չունի COVID-19-ի կանխարգելում կամ բուժում։

Եվրոպական հանձնաժողովի մամուլի քարտուղարն ասել է, որ կենսաբանական վտանգների դասակարգման համար օգտագործվում են մի քանի չափանիշներ, եւ դրանցից ոչ մեկը ծանրակշիռ չէ, քան մյուսները։

«Մենք կտրականապես դեմ ենք COVID-19-ը որպես միջանկյալ մակարդակի վտանգ դասակարգելու ԵՀ-ի որոշմանը: COVID-19-ը հանրային առողջապահության ամենամեծ խնդիրն է մեր կյանքում»,- ասել է Եվրախորհրդարանի պատգամավոր Ագնես Յոնգերիուսը:

Նրա խոսքերով՝ որոշումն ընդունվել է անթափանցիկ ձեւով․ «Փորձագետների եւ նրանց փասարկների մասին հանրային տեղեկատվություն չկա»։

Որոշումը նշանակում է, որ գործատուները պետք է անվտանգության միջոցներ երաշխավորեն իրենց աշխատողների համար։ Սակայն քանի որ վիրուսը չի վերաբերում բարձր ռիսկի խմբին, այն վարակման դեպքում ավելի քիչ հավանականությամբ է ենթակա իրավաբանական փորձարկումների։

Հիվանդությունների դեմ պայքարի կանխարգելման Եվրոպական կենտրոնի տվյալներով՝ համաճարակը Եվրոպայում հասել է գագաթնակետին։ Այնուամենայնիվ, վիրուսը դեռեւս շրջանառվում է, եւ վարակի երկրորդ մեծ ալիքը հավանական է աշնանը լինի։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Եվրահանձնաժողովի ղեկավարը և Pfizer-ի գործադիր տնօրենը ներգրավված են պատվաստանյութի հետաքննվող գործում
Ավելի ուշ նրան են միացել Հունգարիայի և Լեհաստանի կառավարությունները...
Բրազիլիայի նախագահին մեղադրում են կորոնավիրուսի դեմ պատվաստվելու հարցում թույլ տված խարդախությունների համար
Նա հաստատել է, որ չի պատվաստվել․․․
Ադրբեջանում հերթական անգամ երկարացվել է հատուկ կարանտինային ռեժիմը
Ադրբեջանում երկարացվել է կարանտինը...
COVID-19-ի ժամանակ կիրառված սահմանափակումների հետևանքով տնտեսական զարգացումը կարող է 40 տարով դանդաղել աշխարհում
Կարող են գնաճային ռիսկեր դիտվել․․․
Հավատացյալներն ավելի լավ են վերապրել կորոնավիրուսային համաճարակը․ հետազոտություն
Covid-19-ի բացասական հետևանքներից մեկը եղել է հոգեկան առողջությանը հասցված…
Չինացի գիտնականները հայտնաբերել են COVID-19-ը ԱՀԿ-ին տեղեկացնելուց երկու շաբաթ առաջ. WSJ
Չինացի հետազոտողները հայտնաբերել են SARS-CoV-2 վիրուսի գրեթե ամբողջ կառուցվածքը...
Ամենաշատ