News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Հայաստանի Ազգային ժողովի նիստում հունիսի 3-ին առաջին ընթերցմամբ պատգամավորները հավանություն են տվել գործող օրենքների մի շարք օրենսդրական փոփոխությունների։ Այդ թվում՝ Քաղաքացիական օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու նախագծին (կողմ՝ 86, դեմ՝ 3, ձեռնպահ՝ 7), «Ազգային ժողովի կանոնակարգի մասին» սահմանադրական  օրենքում եւ հարակից օրենքներում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին նախագծերի փաթեթին (Վահագն Հովակիմյան) (կողմ՝ 81, դեմ՝ 19), «Ազգային ժողովի կանոնակարգի մասին» սահմանադրական  օրենքում եւ հարակից օրենքներում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին նախագծերի փաթեթին (կողմ՝ 103, միաձայն), «Փաստաբանության մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին նախագծերի փաթեթին (կողմ՝ 106, միաձայն), «Ռազմաարդյունաբերական համալիրի մասին» օրենքում եւ հարակից օրենքներում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին նախագծերի փաթեթին (կողմ՝ 106, միաձայն), «Գույքահարկի մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին նախագծին (կողմ՝ 106, միաձայն), «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին նախագծին (կողմ՝ 102, դեմ՝ 2, ձեռնպահ՝ 2)։

Խորհրդարանականները նաեւ վավերացրել են մի շարք համաձայնագրեր, այդ թվում՝ «ԱՊՀ երկրների միջեւ քրեական գործի շրջանակներում թմրամիջոցների, հոգեմետ նյութերի եւ դրանց բաղադրիչների տեսքով նյութական ապացույցների փոխանակման եւ փոխանցման կարգի մասին» արձանագրությունը (կողմ՝ 105, միաձայն), «Եվրասիական տնտեսական միության մաքսային տարածք ներմուծվող ապրանքների հետապնդման մեխանիզմի մասին» համաձայնագիրը (կողմ՝ 105, դեմ՝ 1)։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ