News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Մահացել է գնդապետ Վազգեն Մարգարյանը։ Այս մասին հայտնում է ՀՀ ՊՆ Պաշտպանական ազգային հետազոտական համալսարանը։

«Հարգելի Բարեկամներ, խորը ցավով տեղեկացնում ենք, որ կյանքից անժամանակ հեռացել է ՀՀ ՊՆ Պաշտպանական ազգային հետազոտական համալսարանի պետի առաջին տեղակալ, հոգեբանական գիտությունների դոկտոր, գնդապետ Վազգեն Հենրիկի Մարգարյանը:

Մեծ է գնդապետ Մարգարյանի ավանդը Զինված ուժերում, Նա իր հայրենանվեր ծառայությամբ երկար տարիներ նպաստել է ԶՈՒ-ի ինտելեկտուալ զարգացմանը: ՊԱՀՀ-ում Նրա երկարամյա գիտական, հետազոտական եւ ղեկավար գործունեությունը, Նրա անձնուրաց աշխատանքն ու ծառայությունը մշտապես եղել են օրինակելի:

Բացի անբասիր ծառայությամբ զինվորական լինելուց, գնդապետ Մարգարյանը ԶՈՒ-ի պատվելի գիտնական էր, մտավորական, ռազմական հոգեբանության բնագավառի եզակի մասնագետ, որը կրթել է բազմաթիվ սերունդների:

Նրա կորուստը մեծ ցավ է ՊԱՀՀ-ի ամբողջ անձնակազմի համար: Կորցրել ենք սիրելի Ընկերոջ եւ Գործընկերոջ, հայ մարդու, նվիրյալ հայ սպայի, օրինակելի քաղաքացու: Նրա հիշատակը միշտ վառ կմնա բոլորիս սրտերում:

ՊԱՀՀ-ի ղեկավարությունն ու անձնակազմը խորապես վշտակցում են գնդապետ Մարգարյանի հարազատներին եւ մտերիմներին: Թող լույսի մեջ պարուրվի Նրա հոգին»,- ասվում է հայտարարության մեջ։

Տպել
Ամենաշատ